ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ (ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԸ, ԳԱԳԱՐԻՆ, ԳԵՂԱՄԱՎԱՆ, ԴԴՄԱՇԵՆ, ԶՈՎԱԲԵՐ, ԼՃԱՇԵՆ, ՉԿԱԼՈՎԿԱ, ՆՈՐԱՇԵՆ, ԾԱՂԿՈՒՆՔ, ԾՈՎԱԳՅՈՒՂ, ՍԵՄՅՈՆՈՎԿԱ, ՎԱՐՍԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ) ՆԵՐԱՌՈՂ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ-1 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՄԱՍԵՐՈՎ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ (ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԸ, ԳԱԳԱՐԻՆ, ԳԵՂԱՄԱՎԱՆ, ԴԴՄԱՇԵՆ, ԶՈՎԱԲԵՐ, ԼՃԱՇԵՆ, ՉԿԱԼՈՎԿԱ, ՆՈՐԱՇԵՆ, ԾԱՂԿՈՒՆՔ, ԾՈՎԱԳՅՈՒՂ, ՍԵՄՅՈՆՈՎԿԱ, ՎԱՐՍԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ) ՆԵՐԱՌՈՂ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ-1 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՄԱՍԵՐՈՎ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագիծը մշակվել է՝ համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.4-րդ հոդվածի 7-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 11-ին տրված N 2-6 դրական եզրակացությունը։
2․ Կարգավորման նպատակը և բնույթը
2022թվականին Սևան միավորված համայնքի կազմում ընդգրկվել են Սևանի տարածաշրջանի նախկին համայնքները՝ բնակավայրի կարգավիճակով, և անհրաժեշտություն է առաջացել հաստատելու նոր գլխավոր հատակագիծ՝ միավորված համայնքի ներառմամբ, որը հնարավորություն կընձեռի՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի կազմում ներառված Սևան քաղաքային և Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Սեմյոնովկա, Վարսեր բնակավայրերը և գյուղական բնակավայրերի տարածական համաչափ զարգացման պլանավորման քաղաքականության իրականացումը, քաղաքաշինական փաստաթղթերի համակարգումը։
3. Առկա իրավիճակը
Մինչ համայնքի միավորվելը, յուրաքանչյուր բնակավայր (նախկին համայնք) ունեցել է գլխավոր հատակագիծ՝ ընդունված ավագանու կողմից: Ավագանու կողմից ընդունված որոշումները համարվել են ուժը կորցրած, և համայնքն ունենալու է գործող մեկ փաստաթուղթ՝ Գեղարքունիք-1 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման:
4. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ համայնքը հնարավորություն կունենա համակարգելու քաղաքաշինական ոլորտը, նոր սերնդի քաղաքաշինական փաստաթղթերում կկանոնակարգվեն քաղաքաշինական գործունեության իրականացման մեխանիզմները՝ հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները և ապահովելով տարածաշրջանի կայուն զարգացումը, որը ներառում է.
- քաղաքային ու գյուղական բնակավայրերի, ուրբանիզացված և միջբնակավայրային տարածքների հավասարակշռված զարգացում և էկոլոգիական վերակառուցում,
- բնակչության բնակության պայմանների մակարդակի բարձրացում,
- սոցիալական ենթակառուցվածքի կատարելագործում` բնակչության ռեկրեացիայի և առողջության կազմակերպման համակարգերի ներառումով,
- էկոլոգիապես անվտանգ արդյունաբերական, տրանսպորտային և ինժեներա-տեխնիկական ենթակառուցվածքների ձևավորում,
- պատմամշակութային ժառանգության օբյեկտների պահպանում վերակենդանացում,
- տարածքների քաղաքաշինական կանոնակարգման միասնական համակարգի ձևավորում` խթանելու ներդրումային գրավչությունը:
5. Որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքը (Սևան քաղաքը և Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Սեմյոնովկա, Վարսեր բնակավայրերը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Գեղարքունիք-1 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով, հաստատելու մասին» Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։
6. Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Սևան համայնքի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքը (Սևան քաղաքը և Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Սեմյոնովկա, Վարսեր բնակավայրերը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Գեղարքունիք-1 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով, հաստատելու մասին» Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ Սևան համայնքի բյուջեում փոփոխություններ չեն նախատեսվում:
7. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք են՝
- համայնքի ղեկավար
- համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժին
- բնակավայրերի վարչական ղեկավարներ
-
Duration
04.12.2025 19.12.2025 -
Type
Decision
-
Area
Urban planning, Local government
-
Ministry
Sevan Municipality of Gegharquniq marz
-
Status
Views 81
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.