Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ  ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ  ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ  ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի  համայնքապետարանի  ենթակայության երաժշտական և գեղարվեստի դպրոց  համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում 2026 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու, արտոնություններ կիրառելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու տեղեկությունները սահմանելու մասին» Վաղարշապատ համայնքի ավագանու որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է օրենքի պահանջից, քանի որ.

1.   «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝ արտոնություններ կարող են կիրառվել ավագանու որոշմամբ:

Տեղական տուրքերի և/կամ վճարների գծով արտոնությունները՝ ավագանու սահմանած փաստաթղթերի և տեղեկությունների հետ միասին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին, իսկ տեղական տուրքերի և/կամ վճարների արտոնություններ են տեղական տուրքի և/կամ վճարի դրույքաչափի նվազեցումը ավագանու սահմանած տոկոսի չափով, տուրքի և/կամ վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառումը կամ հաշվարկված տեղական տուրքը և/կամ վճարի վճարումից ազատումը:

 Վաղարշապատ համայնքի ենթակայության արտադպրոցական ուսումնական   հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է Վաղարշապատ համայնքի բյուջեից՝ երեխա-թվով:

2.    Վաղարշապատ համայնքում երաժշտական և գեղարվեստի դպրոց ՀՈԱԿ-ներում տեղական վճարների գծով արտոնություններ գործել են հիմք ընդունելով այդ փաստը՝ Վաղարշապատ համայնքի ավագանու որոշման ընդունման դեպքում բյուջեում ծախսերի և եկամուտների էական  ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

3.  Ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, նպատակ ունենալով աջակցելու և մեղմացնելու համայնքում սոցիալական լարվածությունը, ինչպես նաև խթանելու համայնքում արտադպրոցական կրթության կարևորությունը մշակութային և արվեստի ոլորտում՝ անհրաժեշտություն է առաջացել նոր ձևաչափով սահմանել 2026 թվականին Վաղարշապատ համայնքի ենթակայության երաժշտական և գեղարվեստի դպրոց ՀՈԱԿ-ներում ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի գծով արտոնություններ:

4.  Սույն որոշմամբ սահմանվում են նաև այն փաստաթղթերը, որոնց ներկայացումն անհրաժեշտ է տեղական վճարների գծով արտոնություն սահմանելու համար:

 

  • Duration

    02.12.2025 17.12.2025
  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    VAGHARSHAPAT MUNICIPALITY

  • Status

  • Place of public hearings

    Վաղարշապատի համայնքապետարանի նստերի դահլիճում (հասցե՝ ք․ Էջմիածին, Մ․Մաշտոց 0)

  • 15.12.2025

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 130

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: