ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ՝ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ 2026 ԹՎԱԿԱՆԻՆ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ
Իրավական ակտի անհրաժեշտությունը
Սևան համայնքի կողմից մատուցվում են մի շարք ծառայություններ, որոնց դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը պետք է սահմանվեն համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ` համայնքի բյուջեի հաստատումից առաջ:
Ծառայությունների դիմաց սահմանված վճարները համայնքի բյուջեի եկամուտների մաս են կազմում: Որոշ ծառայությունների գծով, հաշվի առնելով սոցիալական մի շարք խնդիրներ, համայնքի ավագանին սահմանում է 0 դրամ դրույքաչափ: Որոշման նախագիծը ներառում է համայնքի նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունները, Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճը և նախասրահը մշակութային, մարզական և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով տրամադրելու վճարները:
Որոշման ընդունմամբ ծառայությունների մատուցման ոլորտը կկարգավորվի, աշխատանքները կլինեն համակարգված:
Առկա իրավիճակը
Ներկայումս ոլորտը կարգավորվում է Սևան համայնքի ավագանու՝ 2024թվականի նոյեմբերի 19-ին ընդունված 126-Ն որոշմամբ հաստատված ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերի սահմանմամբ: Հաստատված դրույքաչափերը իրատեսական են, բխում են համայնքի առանձնահատկություններից և համապատասխանում են սոցիալ-տնտեսական իրավիճակին:
Կարգավորման առարկան
Որոշման նախագծի կարգավորման հիմքերն են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, նախկինում ընդունված իրավական ակտերը:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Որոշման հաստատմամբ բյուջեում ապահովվելու են մուտքերը, համակարգվելու են ոլորտային աշխատանքները, լավարկվելու են մատուցվող ծառայությունները:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք են՝
- համայնքի ղեկավար,
- համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի աշխատակիցներ
- համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցներ
- համայնքի ղեկավարի աշխատակազմ
- Սևան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ
- «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն
- համայնքի նախադպրոցական և արտադպրոցական ՀՈԱԿ-ների տնօրեններ
-
Duration
01.12.2025 16.12.2025 -
Type
Decision
-
Area
Financial, Local government
-
Ministry
Sevan Municipality of Gegharquniq marz
-
Status
Views 214
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.