Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԾԿՀ 29.11.2022թ. №520-Ն որոշման մեջ մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և ՀԾԿՀ 25.12.2019թ. №516-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալ

 

 1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշմամբ հաստատված ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի (այսուհետ՝ ԷՄՇ) առևտրային կանոններում 2025 թվականի ապրիլի 9-ի №134-Ն որոշմամբ կատարված փոփոխություններով կրճատվեցին ԿԷԱ կայաններին տրվող ՀՊԿԼ կարգավիճակի ժամկետները, երբ նրանք ներառվում են ՀԾՄ-ի հաշվեկշռման խմբում և պատասխանատվություն չեն կրում անհաշվեկշռույթների համար։ Մասնավորապես, ոռոգելի ջրային ռեսուրսի կիրառմամբ ԿԷԱ կայանի համար սահմանված՝ ոռոգման սեզոնի առաջին օրվան նախորդող 15-րդ օրվանից մինչև ոռոգման սեզոնի վերջին օրվան հաջորդող 15-րդ օրն ընկած ժամանակահատվածը փոխարինվել է ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածով, իսկ ատոմային ԿԷԱ կայանի դեպքում պլանային նորոգման (անկախ ամբողջական է կանգնում, թե մասնակի) 1-ին օրվանից մինչև նորոգման ավարտին հաջորդող 15-րդ օրը փոխվեց ամբողջական կանգառի դեպքում պլանային նորոգման 1-ին օրվանից մինչև նորոգման վերջին օրը ժամանակահատվածով։ Նշված ժամկետներից դուրս ժամանակահատվածում ԷՄՇ-ում առաջացած անհաշվեկշռույթների պատասխանատվությունը կրում են ԿԷԱ կայանները, որոնք կարող են պայմանավորված լինել նաև վթարային կանգառով։

Միաժամանակ նախատեսվեցին կարգավորումներ՝  կապված էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ապահովման նպատակով առանց արտառոց իրավիճակ հայտարարելու համակարգի օպերատորի կողմից ԿԷԱ և ՊԷԱ  կայաններին կարգավարման գործընթացում ներառելու և դրա հետ կապված վճարման հարաբերությունները կարգավորելու մասով։
Միաժամանակ, ջրային ռեսուրսի կիրառմամբ ԿԷԱ կայանի գործունեությունը գարնանային վարարումների ժամանակ (մասնավորապես մարտ ամսին) համընկնում է ընկերության ՀՊԿԻ կարգավիճակի հետ և ընկերությունը արտադրված էլեկտրական էներգիայի զգալի մասը, չկարողանալով վաճառել ԷՄՇ օր առաջ շուկայի (այսուհետ՝ ՕԱՇ) բաղադրիչում, վաճառում է հաշվեկշռման նվազագույն սակագնով՝ կրելով զգալի վնասներ՝ անկախ իր կամքից։

Արդյունքում, նշված փոփոխություններով պայմանավորված՝ մեծացել է ԿԷԱ կայանների կողմից էլեկտրաէներգետիկական շուկայում առևտրի ընթացքում պատասխանատվությունը, ինչի պայմաններում սակագների հաշվարկման մեթոդիկայով նախատեսված անհրաժեշտ հասույթի ճշգրտման գործող մեխանիզմը հանգեցնում է ԿԷԱ կայանների համար կրկնակի պատասխանատվության։ Ուստի, անհրաժեշտ հասույթի ճշգրտման մոտեցումը վերանայման կարիք ունի։

Սակագների հաշվարկման գործող մեթոդիկայի համաձայն լիցենզավորված անձի՝ ԿԷԱ կայանի կողմից ԷՄՇ կանոններով սահմանված դեպքերում հանձնաժողովի հաստատած սակագնից ավելի բարձր գնով էլեկտրական էներգիայի վաճառքից ստացած լրացուցիչ եկամտի և ԷՄՇ-ում առաջացրած անհաշվեկշռույթների արդյունքում ձևավորված լրացուցիչ ծախսի դրական տարբերության 15%-ն մնում է ընկերություններին, իսկ 85%-ը նվազեցվում է հաջորդ սակագներից։ Ուստի, ԷՄՇ կանոններում կատարված փոփոխությունների արդյունքում ԿԷԱ կայանների ԷՄՇ-ում պատասխանատվության մեծացման պայմաններում նշված մոտեցումը վերանայման կարիք ունի։

Հաշվեկշռման ծառայության սակագների մասով էլ հարկ է նշել, որ դրանց ձևավորման գործող մեխանիզմի պայմաններում հաշվեկշռման ծառայության մատուցման նվազագույն սակագինը սահմանվում է 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրողների (բացառությամբ հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողի) համար՝ միադրույք սակագնային համակարգի դեպքում սահմանվող սակագներից, երկդրույք սակագնային համակարգի դեպքում միադրույք հաշվարկային սակագներից, բացառությամբ երկրորդային և երրորդային պահուստն ապահովող կայանների, որոնց դեպքում առաքվող էլեկտրական էներգիայի դրույքներից նվազագույն մեծության 80%-100%-ի չափով, իսկ առավելագույն սակագինը՝ նույն սակագնային մեծություններից առավելագույն մեծության 100%-115%-ի չափով։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է նշված սակագնային միջակայքերում հաշվեկշռման ծառայության մատուցման և նվազագույն և առավելագույն սակագների տարբերակման հնարավորություն օրվա ժամերով պայմանավորված։ Սակայն, մասնավորապես հաշվեկշռման առավելագույն սակագների ձևավորման պայմաններում վերը նշված մեխանիզմն, ըստ էության, արդյունավետ չի գործում՝ առաջացնելով շուկայի մրցակցային հատվածում արտադրողների կողմից չհիմնավորված բարձր գներ, ինչն էլ իր ազդեցությունն է ունենում շուկայի մրցակցային հատվածում սպառողների համար առաջարկվող գների վրա։ Ուստի, անհրաժեշտություն է առաջանում վերանայել հաշվեկշռման ծառայության մատուցման առավելագույն սակագների ձևավորման մեխանիզմները:

Բացի այդ, ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի վերջին տարիների սակագների հաշվարկների հիմքում դրված էլեկտրական էներգիայի հաշվեկշռի համաձայն՝ «ԱՐՄՓԱՈՒԵՐ» ՓԲԸ-ի էլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի զգալի մասը գնում է ոչ թե երաշխավորված մատակարարը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, այլ  հաշվեկշռման ծառայություն մատուցողը։ Արդյունքում, երաշխավորված մատակարարն իր սպառողների պահանջարկի բավարարման համար չունենալով «ԱՐՄՓԱՈՒԵՐ» ՓԲԸ-ի էլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի կարիքը, վերջինից գնում և վճարում է ամբողջ հզորության համար՝ ըստ էության առաջացնելով ավելցուկային հզորություն։ Միաժամանակ, «Էներգետիկայի մասին» օրենքով և ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 1-ի №79Ա որոշմամբ ընկերությանը տրամադրված լիցենզիայի պայմանների համաձայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ունի հզորության ավելցուկը վաճառելու  իրավունք։ Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտություն է առաջացել, ԷՄՇ առևտրային կանոններում նախատեսել երաշխավորված մատակարարի՝ օրենքով նախատեսված ավելցուկային հզորությունը վաճառելու իրավունքը։

 

 2. Կարգավորման նպատակը և բնույթը

Մեթոդիկայում և ԷՄՇ կանոններում կատարվող լրացումներով և փոփոխություններով նախատեսվում է՝

1) ԿԷԱ կայանների փաստացի գործունեությամբ պայմանավորված անհրաժեշտ հասույթի շեղման արդյունքում ձևավորված փոխհատուցման ենթակա դեֆիցիտը կամ վերադարձման ենթակա լրացուցիչ հասույթը հաշվարկելիս էլեկտրական էներգիայի կամ մատուցված ծառայության փաստացի քանակը հաշվարկելիս հաշվի առնել միայն ԷՄՇ կանոններով սահմանված պատասխանատվության ՀՊԿԼ կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածում պատրաստական վիճակում չգտնվելու հետևանքով պակաս առաքված էլեկտրական էներգիայի քանակը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից առանց վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակի հայտարարման կարգավարման գործընթացում գտնվելու ժամանակահատվածում ԷՄՇ-ում զրոյական գնով ձեռքբերված և իրենց սակագնով վաճառված էլեկտրական էներգիայի քանակը։ 

2) Ընկերությունների տիրապետմանը թողնել ԷՄՇ կանոններով սահմանված դեպքերում հանձնաժողովի հաստատած սակագնից ավելի բարձր գնով էլեկտրական էներգիայի վաճառքից ստացած լրացուցիչ եկամտի և ԷՄՇ-ում առաջացրած անհաշվեկշռույթների  (բացառությամբ սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի ձեռքբերման հետևանքով, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից կարգավարման գործընթացում ներառված լինելու, արտառոց իրավիճակի և ԷՄՇ կանոններով նախատեսված հաշվեկշռման պատասխանատվության ինքնուրույն կարգավիճակի ընթացքում ԿԷԱ կայանի պատրաստական վիճակում չգտնվելու ժամանակահատվածներում) առաջացրած անհաշվեկշռույթների արդյունքում ձևավորված լրացուցիչ ծախսի դրական տարբերության 75 տոկոսը (ներկայիս 85 տոկոսի փոխարեն), ինչպես նաև բացասական տարբերությամբ պայմանավորված լրացուցիչ ծախսի 75 տոկոսն էլ փոխհատուցել։

3) ԿԷԱ կայանների դեպքում անկանխատեսելի հանգամանքներով պայմանավորված զգալի ֆինանսական կորուստներ կրելու ռիսկերը մեղմելու նպատակով վերջիններիս հաշվեկշռման պատասխանատվության ինքնուրույն կարգավիճակում գտնվելու ժամանակահատվածում տարեկան մինչև 15 օր տևողությամբ վթարային կանգառի պատճառով ԷՄՇ ուղիղ պայմանագրերի շուկայի կարգավորվող բաղադրիչում մասնակցության արդյունքում ԿԷԱ կայանի համար առաջացած լրացուցիչ ծախսի 75 տոկոսը փոխհատուցել,

4) ջրային ռեսուրսի կիրառմամբ գործող ԿԷԱ կայանի համար ԷՄՇ կանոններով նախատեսված հաշվեկշռման պատասխանատվության ինքնուրույն կարգավիճակում գտնվելու և գարնանային վարարումների հետ համընկնող ժամանակահատվածում (մարտ ամիս) ավել արտադրված էլեկտրական էներգիայի փաստացի արժեքի որոշման ժամանակ սակագինն ընդունել տվյալ ժամանակահատվածի համար գործող Հաշվեկշռման ծառայության մատուցման նվազագույն սակագնին հավասար, որն էլ կնվազեցվի սակագների հաշվարկից,

5) Հաշվեկշռման ծառայության մատուցման առավելագույն սակագինն ընդունել հաշվեկշռման ծառայություն մատուցող Արտադրողի այն սակագնին հավասար, որը հաշվարկվում է վերջինիս անհրաժեշտ հասույթի մեծության (ներառյալ՝ ՀԷԱ կայաններից իր գնից թանկ գնով ձեռքբերվող էլեկտրական էներգիայի ծախսը, առաքվող էլեկտրական էներգիայի համար անհրաժեշտ՝ սպառողների համար սահմանված բնական գազի սակագնով ձևավորվող վառելիքի ծախսը) և առաքվող էլեկտրական էներգիայի քանակից ելնելով։

6) Կատարել խմբագրական այլ փոփոխություններ՝ կապված էլեկտրական էներգիայից բացի նաև հզորություն գնելու (վաճառելու) հասույթի հստակեցման, Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն խմ-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրված և վաճառված էլեկտրական էներգիայից ստացված լրացուցիչ գումարների վճարման հետևանքով առաջացած ծախսի փոխհատուցման ժամկետի հստակեցման հետ։

7) Երաշխավորված մատակարարի կողմից հանձնաժողովի սահմանած մեծություններին համապատասխան ավելցուկային հզորությունը վաճառել հաշվեկշռման ծառայություն մատուցողին, որի արժեքը կներառվի երկրորդային և երրորդային պահուստի ապահովման ծառայության մատուցման նպատակով հաշվեկշռման ծառայություն մատուցողի կողմից գնվող հզորության ծախսերի մեջ, և արդյունքում Երաշխավորված մատակարարը կվճարի իր ներքո գտնվող սպառողների սպառած էլեկտրական էներգիայի կշռին համապատասխան գումար։

Միաժամանակ, նախատեսվում է Երաշխավորված մատակարարի կողմից հանձնաժողովի սահմանած մեծություններին համապատասխան «ԱՐՄՓԱՈՒԵՐ» ՓԲԸ-ի էլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի ավելցուկային հզորությունը գնելու և հաշվեկշռման ծառայության առավելագույկն սակագնի որոշման առաջարկվող մոտեցումը կիրառել 2027 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող սակագների հաշվարկներում՝ մինչ այդ ԷՄՇ մասնակիցներին հնարավորություն տալով առաջիկա սակագնային տարում իրենց գործունեությունը համապատասխանեցնել առաջարկվող կարգավորումներին։ 

 3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի առավել արդար սակագնային քաղաքականություն՝ ԷՄՇ մասնակիցների աճող պատասխանատվությանը և ռիսկերին համահունչ՝ կանխելով ԿԷԱ կայանների ֆինանսական վիճակի հնարավոր վատթարացումը և ապահովելով արդարացի կարգավորումներ էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների համար։

  • Duration

    28.11.2025 14.12.2025
  • Type

    Decision

  • Area

    Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 487

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: