|
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 21-րդ կետով ` օրենսդրությամբ սահմանված բարձր և բարձրագույն ռիսկայնության աստիճան (կատեգորիա) ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննության իրականացումը վերապահված է քաղաքաշինության բնագավառի կառավարման պետական լիազորված մարմնին` ՀՀ քաղաքաշինության կոմիտեին:
Ներկայումս գործող ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով` համալիր փորձաքննության ենթակա են այն քաղաքաշինական (այդ թվում՝ ծրագրային) փաստաթղթերը, որոնցով, բացի քաղաքաշինական նորմերին համապատասխանության անհրաժեշտությունից, օրենքով պահանջվում է նաև այլ պետական կառավարման մարմինների կողմից (մասնավորապես` շրջակա միջավայրի պահպանության վրա ազդեցության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, կապի համակարգերի, տրանսպորտային, էներգետիկ ու ինժեներական այլ ենթակառուցվածքների, արդյունաբերական անվտանգության, ընդերքի արդյունավետ օգտագործման, տեխնոլոգիական, սանիտարահիգիենիկ պահանջների ապահովման և այլն) փորձագիտական կամ մասնագիտական եզրակացության տրամադրում:
Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգի 15.1-րդ կետի համաձայն` պետական համալիր փորձաքննությունն իրականացվում է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված` լիազոր մարմնի համակարգում գործող փորձաքննական հանձնաժողովի կողմից (շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ներգրավմամբ), որի անհատական կազմը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի) հրամանով: Ընդ որում, հանձնաժողովի կազմը հաստավում է յուրաքանչյուր դեպքի համար առանձին, ելնելով տվյալ օբյեկտի գործառնական նշանակությունից` դրա փորձագիտական եզրակացության համար անհրաժեշտ շահագրգիռ պետական կառավարման մարմինների մասնագետների ներգրավմամբ:
Ուստի, Նախագծի մշակումը բխում է վերը նշված իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման անհրաժեշտությունից:
|
|
Նախագծի մշակման հիմնական նպատակն է` «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ, օրենսդրությամբ սահմանված բարձր և բարձրագույն ռիսկայնության աստիճան ունեցող օբյեկտների պետական համալիր փորձաքննության իրականացումը:
Նախագծով առաջարկվում է քաղաքաշինական պետական համալիր փորձաքննությունն իրականացնել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված լիազոր մարմնի համակարգում գործող փորձաքննական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից` շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Նախագծի համաձայն` հանձնաժողովը համակարգում և ամփոփում է պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կողմից ստացված շահագրգիռ մարմինների եզրակացությունները (համաձայնեցումները): Հանձնաժողովի պետական համալիր փորձագիտական եզրակացությունը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից և տրամադրվում պատվիրատուին:
|