Add to favourites

ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» վարչապետի որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է  «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջից:

Նախագիծը մշակվել է  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի նիստում ընդունված «Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման հիման վրա: 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» վարչապետի որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) սահմանվում է նախարարության կողմից իրականացվող գործառույթների ամբողջական ներկայացման ապահովումը:

         

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

          Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից:

         

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի նոր կանոնադրության հաստատումը:

  • Discussed

    01.06.2018 - 16.06.2018

  • Type

    Decision

  • Area

    Justice, Energy and natural resources, Financial

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10027

Print