Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին
-
4 - Agree
-
0 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կանոնադրության» նախագծի հաստատման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կանոնադրության նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2018 թվականի մայիսի 23-ի թիվ 02/16.11/7780-18 հանձնարարականի: Մշակելիս հիմք է ընդունվել 22.05.2018թ. Կառավարության նիստում հաստատված պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ ծառայության առջև դրված խնդիրները և գործառույթները:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Կանոնադրության նախագիծը, ի թիվս այլնի, ներառում է Ծառայության`
- անվանումը և գտնվելու վայրը,
- նպատակներն ու խնդիրները, գործառույթները,
3) կառավարման և ղեկավարման կազմակերպումը,
4) կառուցվածքը:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության իրավաբանական բաժնի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցված կանոնադրություն:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կանոնադրության» նախագծի հաստատման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
Կանոնադրության նախագծի հաստատման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման ընդունելու անհրաժեշտություն չկա:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության կանոնադրության» նախագծի հաստատման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Կանոնադրության նախագծի հաստատման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Discussed
31.05.2018 - 17.06.2018
-
Type
Order Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 9884
Print