Under development
ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----- ----------- 2018 թվականի N ----- -Ն
ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասի և «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագրի կազմման կարգը՝ համաձայն N1 հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1288-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2018 թվականի
____________-ի N ___-Ն որոշման
ԿԱՐԳ
ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ. ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետով, 6-րդ մասի՝ 1-ին կետով, 6-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ ու 3-րդ կետով և 9-րդ մասով սահմանված կազմակերպություններում, անկախ կազմակերպական-իրավակն ձևից (այսուհետ՝ Կազմակերպություն) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում` առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող երեխաների (այսուհետ` երեխա) աջակցության անհատական սոցիալական ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) կազմման հետ կապված հարաբերությունները:
- Կազմակերպությունում Ծրագիրը կազմում է սոցիալական աշխատողը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N1112-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով ընդունված երեխայի համար:
- Ծրագիրը կազմում են կազմակերպության (անկախ կազմակերպաիրավական ձևից) երեխաների իրավունքների պաշտպանության, սոցիալ-հոգեբանական վերականգնմանն ու զարգացմանը աջակցելու նպատակով: Յուրաքանչյուր ծրագիր կազմելու համար նշանակվում է մեկ պատասխանատու:
- Ծնողներ կամ մեկ ծնող (ծնողական իրավունքներից չզրկված) կամ այլ օրինական ներկայացուցիչ կամ ազգական ունեցող երեխայի ծրագիրը կազմելիս` հաշվի է առնվում նրանց, ինչպես նաև երեխայի (10 տարեկանը լրացրած) կարծիքը, եթե այն բխում է երեխայի լավագույն շահից (բացասաբար չի ազդում վերականգնման գործընթացի վրա կամ չի խոչընդոտում դրա արդյունավետ իրականացմանը):
- Ծրագիրը կազմվում է թղթային և էլեկտրոնային տարբերկաներով, թղթային տարբերակը պահպանվում է կազմակերպությունում:
- ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
- Ծրագիրը կազմում է սույն կարգի 3-րդ կետով նշանկված պատասխանատու աշխատողը, երեխայի կազմակերպություն ընդունվելու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրերի ընթացքում և կարող է փոփոխության ենթարկվել՝ շարունակաբար իրականացվող սոցիալական կարիքների ընթացիկ գնահատման արդյունքների (սոցիալական կարիքների նվազում, փոփոխություններ, խորացում) հիման վրա:
- Երեխայի կարիքների գնահատման ժամանակ սոցիալական աշխատողը պարտադիր դիտարկում է երեխայի՝
1) հուզակամային վիճակը, զարգացման մակարդակի համապատասխանությունը երեխայի տարիքին և սեռին.
2) ֆիզիոլոգիական վիճակը կամ դրա առանձնահատկությունները,
3) ուսման, հաղորդակցման, սոցիալական կապերի ձևավորման ունակությունները,
4) կրթության մակարդակի համապատասխանությունը տարիքին, կրթություն ստանալու ցանկությունը, կրթություն ստանալու հնարավորությունները (ֆիզիկական և տնտեսական մատչելիություն), մասնագիտական կողմնորոշումը.
5) առողջական վիճակը:
- Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված գնահատումն իրականացնում է բազմամասնագիտական խումբը:
- Բազմամասնագիտական խումբը կարող է կազմվել՝
1) տվյալ կազմակերպությունում աշխատող մասնագետներից.
2) հրավիրվել համապատասխան այլ մասնագիտական կազմակերպություններից կամ հրավիրվել անկախ մասնագիտական գործունեություն իրականացնող մասնագետ:
- Ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումները (ծառայությունները) ընտրվում են ըստ երեխայի գնահատված սոցիալական կարիքների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N1112-Ն որոշման N1 հավելվածի IV-VII բաժիններով սահմանված սոցիալական ծառայությունների ցանկից:
- Սույն կարգի 7-10-րդ կետով սահմանված կարգով մշակված Ծրագիրը ներառում է՝
1) երեխայի և նրա ընտանիքի (առկայության դեպքում) կամ օրինական ներկայացուցիչների անձնական տվյալները.
2) երեխայի գնահատված սոցիալական կարիքները՝ դրանց համարժեք ծառայությունների տրամադրման մասին որոշումները (եզրակացությունները), դրանք տրամադրող մարմինների (կազմակերպությունների) և համապատասխան աշխատողների (մասնագետների) տվյալները, սոցիալական ծառայությունների տրամադրման ժամկետներն ու ակնկալվող արդյունքները, օրագիրը՝ սոցիալական աշխատողի, բազմամասնագիտական խմբի ներկայացուցիչների և երեխայի հանդիպման արդյունքները, հանդիպումների պարբերականությունը, Ծրագրի իրականացման ընթացքում սոցիալական կարիքների ընթացիկ գնահատման արդյունքները (նվազում, փոփոխություններ, խորացում).
3) բազմամասնագիտական խմբի անդամների տվյալները (կազմակերպություն, անուն, ազգանուն, կոնտակտային տվյալներ)
4) ծրագրի փակման նկարագրությունը, արդյունքները և հիմքը.
5) ըստ անհրաժեշտության՝ այլ տվյալներ:
- Սոցիալական աշխատողի, բազմամասնագիտական խմբի ներկայացուցիչների և երեխայի հանդիպման ընթացքում ձեռքբերված տվյալները, արդյունքները՝ Ծրագրով նախատեսված պարբերականությամբ, ներառվում են օրագրում:
- Սոցիալական աշխատողը երեխայի սոցիալական կարիքների ընթացիկ գնահատում իրականացնում է ամսական պարբերականությամբ և ըստ անհրաժեշտության:
- Ծրագրում ամրագրված տվյալները, այդ թվում ծրագրի իրականացման ընթացքում ձեռք բերված (փոփոխություններ), ներառվում են համապատասխան տեղեկատվական ենթահամակարագ, այդ տվյալների ձեռք բերման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
- Ծրագիրը կազմող սոցիալական աշխատողը մասնակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N1061-Ն որոշմամբ սահմանված կարգով տվյալ երեխայի (ընտանիքի) համար իրականացվող սոցիալական դեպքի վարման աշխատանքներին՝ որպես աջակցող ցանցի մասնակից:
- Ծրագիրը սույն կարգի 15-րդ կետով նախատեսված սոցիալական դեպքի վարման գործընթացում անհատական սոցիալական ծրագիր ներառված միջոցառում-գործընթաց է:
- Անհատական ծրագիրը մատչելի (հասանելի) է բազմամասնագիտական խմբի անդամներին, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
- Ծրագրի իրականացման արդյունքները գնահատում են՝
1) բազմամասնգիտական խմբի անդամները՝ յուրաքանչյուրն իր մասով.
2) սույն կարգի 15-րդ կետով նախատեսված սոցիալական դեպք վարողը.
3) հաշվի առնելով նաև երեխայի (10 տարեկանը լրացրած) կարծիքը և նրա ծնողների (միակ ծնողի) կամ օրինական այլ ներկայացուցիչների գնահատականները:
- Ծրագրի իրականացման արդյունքները գնահատվում են պարբերաբար՝ սույն կարգի 13-րդ կետում սահմանված պարբերականությամբ՝ հաշվի առնելով սույն կարգի 18-րդ կետով նախատեսված գնահատումները:
- Ծրագրի իրականացման արդյունքները գնահատում է սոցիալական աշխատողը՝ համաձայնեցնելով իր անմիջական ղեկավարի հետ, քանակական և որակական ցուցանիշներով:
- Անհատական ծրագրի քանակական ցուցանիշներն են՝
1) հանդիպումների և քննարկումների թիվը, դրանց պարբերականությունը.
2) տրամադրվող ծառայությունների թիվը և դրանց տրամադրման ժամկետները.
3) գործընթացի հետ կապված այլ քանակական ցուցանիշներ՝ որպես սոցիալական պաշտպանության (բնակչությանը սոցիալական ծառայություններ տրամադրելու) ոլորտում իրականացվող ծրագրերի մոնիթորինգի և գնահատման համակարգի բաղկացուցիչ մասը:
- Անհատական ծրագրի որակական ցուցանիշներն են՝
1) երեխայի վիճակի փոփոխությունները սույն կարգի 11-րդ կետի 1-5-րդ ենթակետեով սահմանված ուղղություններով.
2) երեխայի սոցիալական միջավայրի փոփոխությունը.
3) երեխայի հասարակության մեջ ներառումը:
Ձև
Ձ Ե Վ Ա Թ ՈՒ Ղ Թ
ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ
Երեխայի հաշվառման համարը ____________________
Հաշվառման ամսաթիվը ____________________
- Երեխայի ազգանունը, անունը, հայրանունը __________________________________
- Ծննդյան ամսաթիվը ____________________________________
- Երեխայի անձնագրի կամ ծննդյան վկայանի համարը, տալու ամսաթիվը _________________
______________________________________________________________
______________________________________________________________
- Երեխայի փաստացի բնակության վայրը (հեռախոսահամարը) ______________________
______________________________________________________________
______________________________________________________________
- Երեխայի նախասիրությունները և հմտությունները _____________________________
______________________________________________________________
______________________________________________________________
- Երեխայի զարգացման տարիքը _________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
- Երեխայի կարիքները`
1) սոցիալական ____________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
2) հոգեբանական ___________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
3) բժշկական ______________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
4) կրթական ______________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
______________________________________________________________
- Լրացուցիչ տվյալներ _______________________________________________
______________________________________________________________
- Երեխայի վերականգնմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներ`
1) սոցիալական վերականգնմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներ
Վերականգնողական միջոցառումը և |
Կատարողը |
Ժամկետները |
Ակնկալվող արդյունքը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հանդիպման ամսաթիվը__________________________
Մասնակիցները________________________________________________________________________________________________________________________________________
2) հոգեբանական վերականգնմանը և զարգացմանն ուղղված միջոցառումներ
Վերականգնողական միջոցառումը և |
Կատարողը |
Ժամկետները |
Ակնկալվող արդյունքը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հանդիպման ամսաթիվը__________________________
Մասնակիցները________________________________________________________________________________________________________________________________________
3) առողջության վերականգնմանը ուղղված միջոցառումներ
Վերականգնողական միջոցառումը և |
Կատարողը |
Ժամկետները |
Ակնկալվող արդյունքը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հանդիպման ամսաթիվը__________________________
Մասնակիցները________________________________________________________________________________________________________________________________________
4) կրթադաստիարակչական գործընթաց (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կազմակերպվում է անհատական ուսումնական պլանի համաձայն)
Միջոցառումը և ծառայությունների |
Կատարողը |
Ժամկետները |
Ակնկալվող արդյունքը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հանդիպման ամսաթիվը__________________________
Մասնակիցները________________________________________________________________________________________________________________________________________
Փաստաթղթի փակման ամսաթիվը______________________________________
Ամփոփոփիչ նշումներ______________________________________________________
__________________________________________________________________________
Ծրագրի պատասխանատուի պաշտոնը, անունը, ազգանունը __________________________________________________________________________________________________________________________________________________________
Ստորագրությունը ____________________
Լրացնելու ամսաթիվը __________________
-
Discussed
31.05.2018 - 18.06.2018
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 11009
Print