«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Նախագծի մշակումը պայմանավորված է ծառայողական գործուղման մեկնող աշխատողների համար` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասից բխող երաշխիքների ամբողջական ապահովման, ինչպես նաև նույն որոշմամբ հաստատված` ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգի որոշ դրույթների հստակեցման անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է` 1) միայն ճանապարհածախսի հատուցում նախատեսել գործուղման այն դեպքերի համար, երբ աշխատողը գործուղվում է մինչև 30կմ հեռավորությամբ այլ վայր և նույն օրը վերադառնում է աշխատանքի հիմնական վայր, 2) hստակեցնել Որոշմամբ հաստատված ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգի դրույթները:
-
Discussed
01.03.2017 - 16.03.2017
-
Type
Decision
-
Area
Job and employment
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
-
Status
-
Հանրային հարցման ամսաթիվ
01.03.2017
-
Հանրային հարցման հասցե
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Views 12589
Print