Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Երևան համայնքում 2026 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝

«1. Արտոնություններ կարող են կիրառվել ավագանու որոշմամբ: Տեղական տուրքերի և (կամ) վճարների գծով արտոնությունները՝ ավագանու սահմանած փաստաթղթերի և տեղեկությունների հետ միասին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին:

3. Տեղական տուրքերի և (կամ) վճարների արտոնություններ են տեղական տուրքի և (կամ) վճարի դրույքաչափի նվազեցումը ավագանու սահմանած տոկոսի չափով, տուրքի և (կամ) վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառումը կամ հաշվարկված տեղական տուրքի և (կամ) վճարի վճարումից ազատումը:»:

Երևանի ենթակայության մշակութային և կրթական կազմակերպությունների ֆինանսավորումն ամբողջությամբ կամ մասնակի իրականացվում է Երևանի բյուջեից:

ա. Երևանի ենթակայության երաժշտական, կերպարվեստի և արվեստի դպրոցներում միասնական ուսման վարձի սահմանման համատեքստում մեկ երեխայի ուսման վարձը նշված ծառայություններից օգտվող որոշ կատեգորիաների շահառուների համար նախատեսվում է սահմանել 8000 դրամ յուրաքանչյուր մասնագիտության գծով, որի արդյունքում հաշվի առնելով ուսումնական տարվա և բյուջետային տարվա անհամապատասխանությունը, սահմանվող վճարի և նախկինում ցածր վարձավճարով պայմանագրեր կնքած երեխաների ուսուցման պարագայում առկա է որոշակի թանկացում։ Հաշվի առնելով վերոնշվածը, խնդրի մեղմման նպատակով առաջարկվում է թվով 100 երեխայի հաշվարկով անցումային փուլում կիրառել արտոնություններ 2026 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառելով զրոյական դրույքաչափ: Միաժամանակ՝ զրոյական դրույքաչափ կկիրառվի նաև զոհված զինծառայողի ընտանիքի զավակ կամ եղբայր կամ քույր հանդիսացող, ինչպես նաև «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի մասնակից սովորողների համար:

բ. Վերջին տարիներին որոշ նվագարանների (ազգային, լարային, փողային) ուսուցման հանդեպ հետաքրքրությունը նվազել է: Պետության կողմից իրականացվող երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային և լարային նվագարանների ուսուցման վարձավճարների փոխհատուցման ծրագրի շնորհիվ, այդ նվագարանների ուսուցումը որոշակի կանոնակարգվել է, սակայն այն ամբողջական լուծված համարել չի կարելի։ Ուսուցման համար նվագարանների ընտրության հարցում անհրաժեշտ է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա խթանել սիմֆոնիկ նվագարաններում և համույթներում պահանջված, սակայն ոչ բավարար չափով դասավանդվող գործիքների ուսուցումը: Այդ նպատակով առաջարկվում է 2026 թվականի համար մինչև 100 երեխայի հաշվարկով սահմանել տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ նվազեցման արտոնություններ՝ դրանք սահմանելով 4000 /չորս հազար/ դրամ: Միաժամանակ՝ տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ նվազեցման արտոնություններ (4000 ՀՀ դրամ) կկիրառվի նաև 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների, 4 և ավել երեխաներ ունեցող ընտանիքների երեխաների համար:

գ. Թանգարանների մուտքի տոմսի արժեքը ծառայություններից օգտվողների համար սահմանվել է 1500 դրամ և սույն որոշմամբ առաջարկվում է 2026 թվականի համար սահմանվող տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառել դրույքաչափի նվազեցման կամ զրոյական դրույքաչափի արտոնություններ:

դ. Սույն որոշմամբ առաջարկվում է 2026 թվականի համար ևս հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանել այլ վճարովի ավտոկայանատեղի տեղական վճարի արտոնություն:  

ե. Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի հունիսի 24-ի հ. 558-Ն որոշմամբ հաստատված Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրով» քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում սահմանվել են էներգախնայողության, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ։ Տրանսպորտի ոլորտում Երևանի քաղաքապետարանը կարևորում է որպես վառելիք էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը Երևանում` նպատակ ունենալով Երևան քաղաքի վարչական տարածքում նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները:

Սույն որոշմամբ առաջարկվում է որպես վառելիք էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող անձանց համար 2026 թվականի համար սահմանել արտոնություն՝ ազատելով հաշվարկված այլ վճարովի ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:

զ. Միաժամանակ, սույն որոշմամբ սահմանվում են այն փաստաթղթերը, որոնց ներկայացումն անհրաժեշտ է տեղական վճարի գծով արտոնություն ստանալու համար:

  • Discussed

    17.11.2025 - 02.12.2025

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Yerevan Municipality

  • Status

  • Հանրային հարցման ամսաթիվ

    27.11.2025

  • Հանրային հարցման հասցե

    During public discussions, public open hearings will be held on November 27, 2025 at 15:00 in the briefing hall on the 5th floor of the administrative building of Yerevan Municipality at 1 Argishtii Street.

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 497

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: