Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 710-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 710ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 4-րդ հավելվածով (այսուհետ՝ Հավելված) սահմանված են Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնողների ամսական լրավճարների առավելագույն չափերը։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է Որոշման մեջ կատարել համապատասխան խմբագրական փոփոխություններ՝ Որոշումը ոստիկանության կառուցվածքին համապատասխանեցնելու նպատակով։

 

2 Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով նախատեսվում է Որոշումը համապատասխանեցնել ոստիկանության կառուցվածքին։

 

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1803-Լ որոշման N 2 հավելվածի 8-րդ ուղղության 11-ին՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների մասին օրենքների նախագծերի փաթեթից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունում» կետից։

 

4. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

 

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

 

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Որոշման համապատասխանությունը ոստիկանության կառուցվածքին։

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

 

 

 

  • Discussed

    14.11.2025 - 29.11.2025

  • Type

    Decision

  • Area

    Financial

  • Ministry

    Ministry of Internal Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 702

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: