ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԱՍՀ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԱՐԵՑ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2024 թ.-ի նոյեմբերի 14-ին ուժի մեջ է մտել «Սոցիալական աջակցության մասին» օրենքը, որը սահմանել է լիազորող նորմեր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանների ընդունման համար: Այդ լիազորող նորմերից մեկը՝ վերը նշված օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, նախատեսում է, որ պետական լիազոր մարմինը հաստատում է խնամքի (բացառությամբ խնամատար ընտանիքներում կամ խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում իրականացվող խնամքի), կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին ճաշարանի կողմից սննդի կազմակերպման, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով, ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման սոցիալական ծառայությունների տրամադրման նվազագույն չափորոշիչները` անկախ ծառայություն մատուցողի սեփականության ձևից, կազմակերպաիրավական տեսակից և ֆինանսավորման աղբյուրից։
Սույն նախագծով ներկայացված նվազագույն չափորոշիչները սահմանում են տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող սննդի տեսականու, սահմանաչափերի, կալորիականության, հաճախականության և որակի նվազագույն պահանջները, տրամադրվող հագուստի և կոշկեղենի, հիգիենայի և անձնական օգտագործման պարագաների, ծառայություն մատուցող կազմակերպության տարածքի, կահույքի և անձնակազմի նկատմամբ սահմանաչափերը, նորմերը և նվազագույն պահանջները:
Նախագծով տարեցներին կամ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող խնամքի ծառայություն մատուցելիս չափորոշիչները ներկայացվել են տարբերված ելնելով խնամքի տեսակից՝
1) տնային պայմաններում կամ
2) ցերեկային կենտրոններում կամ
3) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (այսուհետ՝ շուրջօրյա խնամքի կենտրոն) կամ
4) համայնքային փոքր տներում։
Ներկայացված չափորոշիչները հանդիսանում են միջազգայնորեն ընդունված ուսումնասիրությունների արդյունք, և ձևավորվել են ոչ միայն հաշվի առնելով այդ փորձը, այլ նաև ներպետական օրենսդրությունը, մասնավորապես՝
1. Շահառուին խնամք մատուցող կենտրոնների, հաստատությունների կամ կազմակերպությունների (այսուհետ՝ խնամք տրամադրող) տեղադիրքին, հողամասի, տարածքի, բնակելի շենքերի և այլ շինությունների սենքերի կառուցվածքին, գույքին, սարքավորումներին, օդի ջերմային ռեժիմին, բնական և արհեստական լուսավորությանը, ջրամատակարարմանը և կեղտաջրերի հեռացմանը, շահառուների ռեժիմին, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպմանը, կազմակերպության պահպանման և սանիտարական վիճակին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջները, ինչպես նաև անձնակազմի ծանրաբեռնվածությունը սահմանվել են ուղղորդվելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 95-Ն «ՀՀՇՆ 31-03-«Հասարակական շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմերը հաստատելու և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանում փոփոխություններն կատարելու մասին» հրամանը։
2. Խնամք տրամադրողի տարածքի հաշվարկային տարողունակությունը (տեղերի քանակը սենյակներում) սահմանվում է համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 95-Ն «ՀՀՇՆ 31-03-«Հասարակական շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմերը հաստատելու և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանում փոփոխություններն կատարելու մասին» հրամանին համապատասխան:
3. Խնամք տրամադրողի մոտ աղմուկի և թրթռման (վիբրացիայի) թույլատրելի մակարդակներին ներկայացվող պահանջները սահմանվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի թիվ 138 «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերը հաստատելու մասին» և ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 17-ի թիվ 533-Ն «Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում թրթռման (վիբրացիայի) հիգիենիկ նորմերը» ՀՆ N 2.2.4-009-06 հաստատելու մասին» հրամանների:
4. Խնամք տրամադրողի բնական կամ արհեստական լուսավորությանը, ջրամատակարարմանը, կոյուղուն, ջեռուցմանը, հովացմանը, օդափոխությանը և օդորակմանը ներկայացվող պահանջները սահմանվում են նաև համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 95-Ն «ՀՀՇՆ 31-03-«Հասարակական շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմերը հաստատելու և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N 82 հրամանում փոփոխություններն կատարելու մասին» հրամանի:
5. Անձնակազմի նկատմամբ պահանջները սահմանվում են ուղղորդվելով ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N 1292-Ն «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) հաստիքային միավորների չափորոշիչները հաստատելու և ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744 որոշումներով:
Հարկ է նշել, որ նախագծով ներկայացված չափորոշիչները նվազագույնն են, ինչը նշանակում է, որ խնամք տրամադրողները կարող են կիրառել այլ չափորոշիչներ, որոնք քանակական կամ որակական ցուցանիշներով կարող են լինել բացառապես ավելին, քան առաջարկվող չափորոշիչներն այն դեպքում, երբ դա բխում է խնամք ստացող անձի լավագույն շահերից: Այլ չափորոշիչները պետք է համաձայնեցվեն վերահսկող մարմնի հետ կամ ընդունված լինեն միջազգային կազմակերպությունների կողմից:
Նախագծում ներկայացված չափորոշիչները ոչ միայն քանակական են, այլ նաև որակական ու միտված են խնամքի կազմակերպման որոշ առանձնահատկություններին։ Որակական չափորոշիչների առկայությունը կարևորվում է հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կազմակերպման համար՝ ելնելով նրանց առանձնահատուկ կարիքներից ու նրանց հետ աշխատանքի առանձնահատկություններից։
2. Առաջարկվող կագավորումների բնույթը
Նախագծով առաջարկվում է հաստատել տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող սննդի տեսականու, սահմանաչափերի, կալորիականության, հաճախականության և որակի նվազագույն պահանջները, տրամադրվող հագուստի և կոշկեղենի, հիգիենայի և անձնական օգտագործման պարագաների, ծառայություն մատուցող կազմակերպության տարածքի, կահույքի և անձնակազմի նկատմամբ սահմանաչափերը, նորմերը և նվազագույն պահանջները:
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող սննդի տեսականու, սահմանաչափերի, կալորիականության, հաճախականության և որակի նվազագույն պահանջները, տրամադրվող հագուստի և կոշկեղենի, հիգիենայի և անձնական օգտագործման պարագաների, ծառայություն մատուցող կազմակերպության տարածքի, կահույքի և անձնակազմի նկատմամբ սահմանաչափերը, նորմերը և նվազագույն պահանջները:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ։
5․ Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման արդյունքում կառաջանա լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն՝ 1285 շահառուի համար ընդհանուր 630,809.4 հազար ՀՀ դրամի չափով, որը բաղկացած է հետևյալ ծախսերի ուղղություններից՝
· 140,593.5 հազար ՀՀ դրամով կավելանան սննդին ուղղվող ծախսերը,
· 191,739.9 հազար ՀՀ դրամով կավելանան հագուստի և հանդերձանքի ապահովման ծախսերը,
· 102,149.0 հազար ՀՀ դրամով կավելանան հիգիենայի պարագաների և մաքրիչ նյութերի ապահովման ծախսերը,
· իսկ 196,327.0 հազար ՀՀ դրամով կավելանան աշխատանքային ֆոնդին ուղղվող ծախսերը, ինչը պայմանավորված է ընդհանուր 934.4 հաստիքային միավորի ձևավորմամբ՝ գործող չափորոշիչների համեմատությամբ 78.2 հաստիքային միավորով ավելի։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի առնչվում Կառավարության ծրագրի և ռազմավարական փաստաթղթերի հետ։ Նախագծի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 20-ի «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 47-Ա որոշման հավելվածի 20-րդ կետից:
-
Discussed
14.11.2025 - 01.12.2025
-
Type
Order
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
-
Status
Views 672
Print