Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1334-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.                Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխության և լրացումների կատարումը պայմանավորված է պրակտիկայում հաճախ առաջացող որոշ խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: 

Մասնավորապես,

- Որոշման N 2 հավելվածով սահմանված են 31 օտար լեզուների գրավոր և բանավոր թարգմանությունների վարձատրության չափերը, սակայն այդ ցանկում սահմանված չէ հայերենից եզդիերեն և եզդիերենից հայերեն թարգմանությունների արժեքները:

Մինչդեռ եզդիերենը Հայաստանում ունի բավականին տարածում, ինչպես  նաև  օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երբեմն ձեռք են բերվում մեծածավալ բանավոր ձայնագրություններ, որոնք անհրաժեշտ է թարգմանել հայերեն:

Գործնականում՝ նման դեպքերում այն դիտվում է Որոշմամբ չսահմանված լեզուների համար   նախատեսված՝  «Թարգմանություն՝    հայերենից   սույն   կարգով   չսահմանված

 լեզուներ, սույն կարգով չսահմանված լեզուներից հայերեն» տողով սահմանված թարգմանություն, ինչի արդյունքում, որպես կանոն, վճարվում է ավելի մեծ գումար (գրավոր թարգմանության 1 էջի համար՝ 19000 ՀՀ դրամ, բանավոր թարգմանության 1 ժամվա համար՝ 22000 ՀՀ դրամ), քան եթե այն նախատեսված լինի համապատասխան ցանկով (Նախագծով առաջարկվող տարբերակով գրավոր թարգմանության 1 էջի համար նախատեսվում է սահմանել 8000 ՀՀ դրամ, բանավոր թարգմանության 1 ժամվա համար՝ 10000 ՀՀ դրամ):

Ուստի առաջարկվում է Որոշման N 2 հավելվածում՝ առանձին տողով սահմանել նաև եզդիերեն լեզուն:

-Ձայնագրությունից գրավոր թարգմանություն կատարելը կարգավորված չէ Որոշմամբ, հետևաբար սահմանված չէ նաև այդ աշխատանքի վարձատրության չափը: Որպես կանոն, բանավոր թարգմանությունն իրականացվում է միաժամանակյա, պահանջում է կենտրոնացման բարձր մակարդակ և մասնագիտական առավել բարձր պատրաստվածություն, ինչը գրավոր թարգմանության պարագայում բացակայում է։

Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաև այն որ իրավասու մարմնին ձայնագրության թարգմանությունը պրակտիկայում հանձնվում է գրավոր տեսքով, ուստի Նախագծով առաջարկվում է կարգավորում տալ գործնականում առաջացող խնդրին:

 

2.               Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը

Սույն որոշման նախագծով  նախատեսվում է սահմանել հայերենից եզդիերեն և եզդիերենից հայերեն գրավոր ու բանավոր թարգմանության արժեքները, հստակեցնել ձայնագրության գրավոր թարգմանության դեպքում այդ աշխատանքի վճարման չափը:

 

3.               Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից:

 

4.               Տեղեկատվություն  լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չեն նախատեսվում։

 

5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առկա չէ:

 

6. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի  «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1803-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ բերման ենթարկվող անձանց իրենց հասկանալի լեզվով իրավունքների մասին գրավոր ծանուցումների տրամադրումն ապահովելու պահանջներից:

ՀՀ քննչական կոմիտե

  • Discussed

    13.11.2025 - 29.11.2025

  • Type

    Decision

  • Area

    Justice, Criminal procedure

  • Ministry

    Ministry of Justice

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 780

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: