Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» հրամանի նախագիծ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը հաստատելու մասին» թիվ 992-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) իր նպատակների իրականացման համար քննարկում ու Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին ներկայացնում է առաջարկություններ՝

1) Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների պաշարի և արբանյակային ուղեծրերի հատվածների արդյունավետ ու պատշաճ պլանավորման ապահովման վերաբերյալ.

2) հաշվի առնելով պետական և հանրային առաջնահերթությունները՝ օգտվողների՝ ռադիոհաճախականության տիրույթին հասանելիության ապահովման վերաբերյալ.

3) Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատող իրավական ակտի և Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի ընդունման ու փոփոխման վերաբերյալ.

4) ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ:

2. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում 2025 թվականի հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման հանձնաժողովի նիստ, որի թիվ 1 արձանագրությունը հաստատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 2315-Ա  հրամանով (պատճենը կցվում է):

3. Հանձնաժողովի կայացած 2025 թվականի հոկտեմբերի 8-ի նիստի քննարկման արդյունքում որոշվել է.

1) 164.300ՄՀց/169.300ՄՀց, 164.450ՄՀց/169.450ՄՀց, 164.500ՄՀց/169.500 ՄՀց, 164.600ՄՀց/169.600ՄՀց, 164.700ՄՀց/169.875ՄՀց հաճախականությունները ամրագրել համապատասխան ՀՀ պետական մարմնին և այդ նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» N 71-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում (այսուհետ՝ Աղյուսակ) կատարել համապատասխան փոփոխություններ՝ քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների (այսուհետ՝ ՌԷՄ) օգտագործման համար նախատեսված 164.300 ՄՀց, 164.450 ՄՀց, 164.500 ՄՀց, 164.600 ՄՀց և 164.700 ՄՀց հաճախականությունները տեղափոխել Աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 3-րդ ենթակետ:

2) 150.500ՄՀց/155.500ՄՀց, 150.725ՄՀց/156.175ՄՀց, 151.125ՄՀց/156.225ՄՀց, 151.300ՄՀց/156.900ՄՀց, 151.650ՄՀց/157.200ՄՀց, 151.975ՄՀց/157.500ՄՀց, 152.025ՄՀց/157.650ՄՀց, 153.200ՄՀց/159.800ՄՀց, 153.225ՄՀց/160.325ՄՀց, 153.850ՄՀց/161.475ՄՀց, 153.950ՄՀց/162.075ՄՀց, 154.025ՄՀց/162.425ՄՀց, 154.850ՄՀց/163.250ՄՀց, 155.075ՄՀց/164.225 ՄՀց հաճախականությունները համապատասխան ՀՀ պետական մարմնին ամրագրելու նպատակով, Աղյուսակում կատարել համապատասխան փոփոխություններ՝ քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների (այսուհետ՝ ՌԷՄ) օգտագործման համար նախատեսված հաճախականությունների ցանկից տեղափոխել Աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 3-րդ ենթակետ:

4. 2025 թվականի հոկտեմբերի 8-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի նիստում հանձնաժողովի անդամների կողմից միաձայն հավանության է արժանացել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» N 71-Ն հրամանի հավելվածով հաստատված ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակում առաջարկվող համապատասխան փոփոխությունները:

5. Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների շերտերը բաշխվում են Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի համաձայն, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով՝ Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից ընդունված կանոնակարգերին համապատասխան։ 

Հաշվի առնելով «էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի դրույթները՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանի հավելվածում:

  • Discussed

    12.11.2025 - 27.11.2025

  • Type

    Order Decision

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 669

Print

Suggestions

Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

12.11.2025

Հաշվի անելով Նախագծում զետեղված ամբողջական տեղեկատվության կարևորությունն ու առկա շեշտադրումներն անվտանգային տեսանկյունից, ինչպես նաև  ՀՀ կառավարության 11 հունվարի 2024 թվականի N 53-Ն որոշման պահանջը՝ առաջարկում ենք՝

 

ա․ ամբողջական գաղտնիացնել սույն հրամանը,

բ․ Նախագծի ամբողջ փաթեթը հեռացնել այս և հնարավոր այլ էլեկտրոնային հարթակներից։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: