09.11.2025
Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեում կատարվող փոփոխություններով պայմանավորված առաջարկությունը հետևյալի վերաբերյալ` «Գավառի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի կողմից նախաձեռնված Գավառ համայնքում գեղանկարչական սիմպոզիում կազմակերպելուն աջակցելու նպատակով տրամադրել 2,500․000 ՀՀ դրամ, իսկ «Գավառի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի աշխատակից Սոֆի Մուսոյանին տրամադրել 260․000 ՀՀ դրամ Մարոկոյում անցկացվող «MK ART Residence» միջոցառմանը մասնակցելու ճանապարհածախսի փոխհատուցման նպատատակով , կարծում եմ առաջարկը տեղին է , քանզի այն նպատակաուղղված է համայնքի մշակութային կյանքի ակտիվացմանը, գեղարվեստական կրթության խթանմանը և միջազգային մշակութային կապերի զարգացմանը։