Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 03-Ի ԹԻՎ 19-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 03-Ի ԹԻՎ 19-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.    Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 03-ի թիվ 19-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի «Ապրանքների միասնական ցանկում ընդգրկված առանձին այն ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման համար եզրակացության (թույլատրագրի) միասնական ձևի, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ, և այդ ձևը լրացնելու մեթոդական ցուցումների մասին» թիվ 45 որոշմամբ հաստատված կարգավորումներին համապատասխանեցնելու, ինչպես նաև  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի «Այն ապրանքների միասնական ցանկում ներառված ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնները հաստատելու մասին, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ» N 125 որոշումն ընդունվելու հանգամանքով։

Նշված որոշումներով սահմանվել են ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման միասնական կանոնները, ինչպես նաև փաստաթղթերի ներկայացման և վավերացման էլեկտրոնային եղանակների կիրառման միասնական պահանջները։

Ըստ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի հավելված № 7-ի պահանջների՝ փաստաթղթերի ներկայացումը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով՝ առանց թղթային ձևով ստորագրության կամ կնիքի անհրաժեշտության, ինչի հիման վրա նպատակահարմար է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի թիվ 19-Ն հրամանի հավելվածը ձևակերպել նոր խմբագրությամբ՝ ապահովելով դրա համապատասխանությունը ԵՏՀ № 45 և № 125 որոշումներով սահմանված կարգավորումներին։

Այս փոփոխությունները նպատակ ունեն հստակեցնել փաստաթղթերի ներկայացման և վավերացման կարգը՝ բացառելով թղթային եղանակով կնքման և ստորագրման պահանջը այն դեպքերում, երբ փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ «Մեկ պատուհան» համակարգի միջոցով։

2.    Կարգավորման նպատակը

Նախագծի ընդունմամբ կհստակեցվի փաստաթղթերի ներկայացման և վավերացման կարգը այն համապատասխանեցնելով ԵԱՏՄ գործող նորմերին և թվային գործընթացների պահանջներին:

3.    Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում՝

  • Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի թիվ 19-Ն հրամանի դրույթները կհամապատասխանեցվեն Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը և ԵՏՀ խորհրդի թիվ 125 և Կոլեգիայի թիվ 45 որոշումներին,
  • կբարձրանա «Մեկ պատուհան» համակարգի կիրառման արդյունավետությունը և փաստաթղթաշրջանառության թափանցիկությունը,
  • կնվազեն վարչարարական բարդությունները և փաստաթղթերի կրկնակի վավերացման անհրաժեշտությունը։

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

  • Discussed

    03.11.2025 - 18.11.2025

  • Type

    Order Decision

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 621

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: