Add to favourites

The project has not been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ բաժնի 1-ին և 2-րդ կետերով և «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով`  Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 778-Ն ու N 779-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 510-Ն որոշման.
  • 1-ին կետի 1)-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

1) ա. քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասի և շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N1 հավելվածի.

բ. քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի..

  • 1-ին կետի 2)-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

2) քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասի և շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) և քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեությունների լիցենզիաների ձևերը` համաձայն N3 հավելվածի..

  • 1-ին կետի 3)-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

3) քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասի և շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) և քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեությունների լիցենզիաների ներդիրի ձևը` համաձայն N4 հավելվածի..

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Discussed

    29.05.2018 - 18.06.2018

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8791

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

03.06.2018

«Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ Ոլորտի երիտասարդ մասնագետների խրախուսման, փոքր ծավալի շինարարություն իրակականցնող (հիմնականում հանդիպում են գյուղական համայնքներում) կառուցապատողների բեռը թեթևացնելու, ինչպես նաև լիցենզավորման ընթացակարգի թափանցիկությունը ապահովելու նպատակով, և հաշվի առնելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի պահանջները առաջարկում ենք. 1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ ապրիլի 7-ի N 510-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի 1-ին բաժնի 7-րդ և 8-րդ կետերում ավելացնել նոր ենթակետեր համապատասխանաբար հետևյալ բովանդակություններով. ա) «Միջին ռիսկայնության (lI կատեգորիայի) օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) լիցենզիա ստացած անձինք կարող են գործունեություն իրականացնել սույն կարգի 6-րդ կետով սահմանված ոլորտներից որևէ մեկում կամ ոլորտներում, եթե լիցենզավորող մարմնի կողմից ստացել են համապատասխան ոլորտում (ոլորտներում) աշխատանքներ իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի lI կատեգորիայի ներդիր (ներդիրներ):» բ) «Միջին ռիսկայնության lI կատեգորիայի ներդիր ստանալ ցանկացող մասնագետի մասնագիտական որակավորում ունենալու փաստը հաստատվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ մասնագիտության գծով բարձրագույն կրթությամբ և բակալավրի աստիճան ունեցող մասնագետի՝ 1 տարվա, իսկ դիպլոմավորված կամ մագիստրոսի աստիճան ունեցող մասնագետի՝ վեց ամսվա համապատասխան ոլորտի մասնագիտական անընդմեջ աշխատանքային ստաժով:» 2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ ապրիլի 7-ի N 510-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի 11-րդ կետում ավելացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ՝ «լիցենզավորող հանձնաժողովի անհատական կազմում ըդգրկվում են ոլորտում գործունեություն իրականցնող հասարակական կազմակերպություններ և զանգվածային լրատվության միջոցներ, որոնք փոխվում են տարին մեկ անգամ՝ ռոտացիոն կարգով»:

Arsen Karapetyan

30.05.2018

Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության գործունեության լիցենզավորման կարգն պետք է փոխվի ամբողջությամբ

See more