Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2025 թվականի N ...... -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ, 24-րդ հոդվածների, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետի, 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N596-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) Որոշման թիվ 1 հավելվածում լրացնել նոր 58.1 կետը՝ հետևյալ խմբագրությամբ

«58.1 Այն դեպքերում, երբ քանդման է ենթակա համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքը և(կամ) շինությունը, այդ թվում՝ այլ իրավատիրոջ (սուբյեկտի) համաձայնությամբ նրան պատկանող հողամասում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքը և(կամ) շինությունը և կառուցապատվող հողամասի ինժեներական հետազննումները (ճարտարագիտական ուսումնասիրությունները) անհնարին են՝ առանց քանդման աշխատանքների իրականացման, ապա հայտին կցվում է նաև քանդման (կամ ապամոնտաժման) թույլտվություն ստանալու մասին դիմումը` սույն կարգի 119-րդ և 121-րդ կետերով սահմանված պահանջների ապահովմամբ, այդ թվում՝ մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող վթարային շենքի և(կամ) շինության քանդման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից (այսուհետ՝ Կոմիտե) ստացված քանդման համաձայնությունը, (բացառությամբ այն դեպքերի, երբ համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքը և(կամ) շինությունը կամ այլ իրավատիրոջը (սուբյեկտին) պատկանող հողամասում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքը և(կամ) շինությունը քանդվում է Կոմիտեի նախաձեռնությամբ, այլ իրավատիրոջը (սուբյեկտին) պատկանող հողամասի դեպքում՝ նրա համաձայնությամբ), իսկ մնացած բոլոր դեպքում Կոմիտեի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության քանդման թույլտվություն տալու համաձայնության մասին որոշումը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Կոմիտեն համաձայնությունը տրամադրում են շենքի և (կամ) շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ լիցենզավորված կազմակերպության կողմից տրված եզրակացության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած այն ծրագրերի առկայության դեպքում, որոնցով նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող շենքի և(կամ) շինության քանդում: Հայաստանի Հանրապետության կառավարության քանդման թույլտվություն տալու համաձայնության մասին որոշումը Կոմիտեի առաջարկությամբ ընդունվում է նաև պետական ոչ առևտրային կազմակերպության և(կամ) 100 տոկոս պետական մասնակցությամբ այլ կազմակերպության կողմից տնօրինվող պետական սեփականություն հանդիսացող շենքի և(կամ) շինության քանդման համար, որին կցվում է տվյալ կազմակերպության քանդման հիմնավորումները և դրա վերադաս լիազոր մարմնի համաձայնությունը: Քանդման թույլտվությունը տրվում է առաջադրանքի հետ միաժամանակ, իսկ օբյեկտը փաստացի քանդվում է նշված թույլտվությամբ սահմանված հաջորդականությամբ և կարգով` օրենքով սահմանված տեղական տուրքը կառուցապատողի կողմից վճարվելուց հետո:

2) Որոշման թիվ 1 հավելվածի 63-րդ կետը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ խմբագրությամբ

«7) սույն կարգի 58.1-ին կետում նշված դեպքերում, եթե հայտին կից չի ներկայացվել Կոմիտեից ստացված քանդման համաձայնությունը կամ Կոմիտեի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության քանդման թույլտվություն տալու համաձայնության մասին որոշումը»:

3) Որոշման թիվ 1 հավելվածի 98-րդ կետում «երաշխավորագիրը,» բառից հետո լրացնել « Կոմիտեի քանդման համաձայնությունը կամ Կոմիտեի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության քանդման թույլտվություն տալու համաձայնության մասին որոշումը (համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքի և(կամ) շինության կամ այլ իրավատիրոջ (սուբյեկտի) համաձայնությամբ նրան պատկանող հողամասում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքի և(կամ) շինության քանդման դեպքում),» բառերը։

4) Որոշման թիվ 1 հավելվածի 106-րդ կետը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ խմբագրությամբ

«8) սույն կարգի 98-րդ կետով չի ներկայացվել Կոմիտեի քանդման համաձայնությունը կամ Կոմիտեի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության քանդման թույլտվություն տալու համաձայնության մասին որոշումը».

5) Որոշման թիվ 1 հավելվածում լրացնել նոր կետ՝ հետևյալ խմբագրությամբ.

«116.1 Եթե նոր կառուցվող օբյեկտների շինարարությունը հնարավոր չէ՝ առանց տվյալ համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող կառուցապատվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքի և(կամ) շինության, այդ թվում՝ այլ իրավատիրոջ (սուբյեկտի) համաձայնությամբ նրան պատկանող հողամասում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքի և(կամ) շինության քանդման, ապա նոր կառուցվող օբյեկտի համար տրված շինարարության թույլտվությունը՝ համապատասխան նշումով, նաև քանդման (կամ ապամոնտաժման) թույլտվություն է, իսկ քանդումը կամ ապամոնտաժումն իրականացվում է սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերով ամրագրված հաջորդականությամբ և կարգով՝ մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող վթարային շենքի և(կամ) շինության քանդման դեպքում Կոմիտեից ստացված քանդման համաձայնության առկայության պարագայում (բացառությամբ այն դեպքերի, երբ համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքը և(կամ) շինությունը կամ այլ իրավատիրոջը (սուբյեկտին) պատկանող հողամասում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքը և(կամ) շինությունը քանդվում է Կոմիտեի նախաձեռնությամբ, այլ իրավատիրոջը (սուբյեկտին) պատկանող հողամասի դեպքում՝ նրա համաձայնությամբ), իսկ մնացած բոլոր դեպքում Կոմիտեի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության քանդման թույլտվություն տալու համաձայնության մասին որոշմամբ, որոնք ներկայացվում են իրավասու մարմին: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Կոմիտեն համաձայնությունը տրամադրում են շենքի և (կամ) շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ լիցենզավորված կազմակերպության կողմից տրված եզրակացության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած այն ծրագրերի առկայության դեպքում, որոցով նախատեսվում է պետական սեփականություն հանդիսացող շենքի և(կամ) շինության քանդում: Հայաստանի Հանրապետության կառավարության քանդման թույլտվություն տալու համաձայնության մասին որոշումը Կոմիտեի առաջարկությամբ ընդունվում է նաև պետական ոչ առևտրային կազմակերպության և(կամ) 100 տոկոս պետական մասնակցությամբ այլ կազմակերպության կողմից տնօրինվող պետական սեփականություն հանդիսացող շենքի և(կամ) շինության քանդման համար, որին կցվում է տվյալ կազմակերպության քանդման հիմնավորումը և դրա վերադաս լիազոր մարմնի համաձայնությունը: Սույն կետով նախատեսված դեպքերում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության համար օրենքով սահմանված տուրքերը վճարվում են միաժամանակ»:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                             Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

  • Discussed

    31.10.2025 - 15.11.2025

  • Type

    Decision

  • Area

    Urban planning, State property management

  • Ministry

    State Property Management Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1072

Print

Related documents / links

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: