Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԽՆԱՄԱՏԱՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԿԱՄ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԽՆԱՄՔԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործող նվազագույն չափորոշիչները համապատասխանեցնել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային, ինչպես նաև «Երեխաների այլընտրանքային խնամքի ուղեցույցով» սահմանված չափորոշիչներին, ինչի արդյունքում ակնկալվում է՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների իրացման համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծում և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների բարձր որակի ապահովում՝ կարգավորելով երեխաներին տրամադրվող սննդի տեսականու, սահմանաչափերի, կալորիականության, հաճախականության և որակի նվազագույն պահանջները, երեխաներին տրամադրվող հագուստի և կոշկեղենի, հիգիենայի և անձնական օգտագործման պարագաների, ծառայություն մատուցող կազմակերպության տարածքի, կահույքի և անձնակազմի նկատմամբ սահմանաչափերը, նորմերը և նվազագույն պահանջները:

  • Discussed

    30.10.2025 - 17.11.2025

  • Type

    Order

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1109

Print

Suggestions

Մարուսյա Բաբայան

03.11.2025

Նախագծի ընդունումը կարևոր և մարդակենտրոն նախաձեռնություն է, որը նպատակ ունի գործող նվազագույն չափորոշիչները համապատասխանեցնել «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքին, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային, ինչպես նաև «Երեխաների այլընտրանքային խնամքի ուղեցույցով» սահմանված միջազգային չափորոշիչներին։

Այս նախաձեռնությունը միտված է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ ապահովելով նրանց իրավունքների լիարժեք իրացումը և խնամքի ու պաշտպանության բարձր որակ։ Նախագիծը ներառում է մի շարք կարևոր կարգավորումներ: Այս նախաձեռնությունը ոչ միայն լրացնում է ոլորտային կարգավորման բացերը, այլև ամրապնդում է պետության հանձնառությունը՝ ապահովելու յուրաքանչյուր երեխայի արժանապատիվ, անվտանգ և հոգատար միջավայր՝ անկախ նրա սոցիալական կամ ընտանեկան իրավիճակից։

Արփիկ Գևորգյան

02.11.2025

Շատ ողջունելի նախագիծ է։ Առաջին հերթին կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների առկայությունը բոլոր մարզերում պետք է լինի պարտադիր հարազատների հետ շփումը հեշտացնելու համար, հաջորդիվ ստեղծել նպաստավոր պայմաններ, ապահովել որակ և այլ նվազագույն պահանջներ։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: