Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2073-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի  դեկտեմբերի 27-ի N 2073-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1.               Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ կառավարության 2024 թվականի  դեկտեմբերի 27-ի N 2073-Ն որոշման 2-րդ կետով նախատեսվում է 2026 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշումը, որով սահմանված են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը։ Այս համատեքստում, հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածում ներառված է նաև Անվտանգության խորհրդի շենքը։ Մինչդեռ, ՀՀ կառավարության 2024 թվականի  դեկտեմբերի 27-ի N 2073-Ն որոշմամբ սահմանված ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկում Անվտանգության խորհրդի գրասենյակը ներառված չէ։

Հաշվի առնելով, որ Անվտանգության խորհրդի գրասենյակը հանդիսանում է ռազմավարական խոցելիության բարձր ռիսկ ունեցող օբյեկտ, որի դեմ ոտնձգությունը կարող է սպառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությանը, ուստի Անվտանգության խորհրդի գրասենյակի կարևորագույն նշանակությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել՝ փոփոխություն և լրացում կատարելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի  դեկտեմբերի 27-ի N 2073-Ն որոշման մեջ։

 

2 Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկում ներառել նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակը։

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 Նախագծի ընդունման դեպքում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  5. Ակնկալվող արդյունքը.

 Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից կշարունակվի Անվտանգության խորհրդի գրասենյակի  պետական պահպանության իրականացումը՝ որպես կարևորագույն նշանակության օբյեկտ։ 

 

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1803-Լ որոշմամբ հաստատված՝ ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագրի 8-րդ ուղղության 17-րդ կետի պահանջներից։

 

 

                                  ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Discussed

    29.10.2025 - 13.11.2025

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Internal Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1250

Print

Suggestions

Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

29.10.2025

Հաշվի առնելով անվտանգային խնդիրները՝ հատկապես աշխարհում տեղի ունեցող անընդհատ փոխակերպվող ու աճող վտանգների և դրանք առաջացնող հնարավոր արդյունավետ միջոցների հաճախակի կիրառման փորձը, ինչպես նաև ՀՀ կառավարության 11 հունվարի 2024 թվականի N 53-Ն որոշման պահանջը՝ առաջարկում ենք ՀՀ կառավարության 27 դեկտեմբերի 2024 թվականի N 2073-Ն որոշման հավելված 1-ի առնվազն 2/3-ը գաղտնիացնել։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: