Add to favourites
Under development
«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
24 - Agree
-
7 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տիգրան Սարաֆյան 29.05.2018 17:36:32 | 1. Անընդունելի այս տեսքով օրենքի նախագծի ընդունումը, քանի որ այն միատեսակ կիրառում շահառու անձանց շրջանակում չի ապահովելու: Եթե պետք է շարունակեն վճարել 2018թ. փետրվարի դրությամբ 229 597 հանրային ծառայողների մեծ մասը, իսկ ոչ պետական հատվածի 321 356 մասը ստանալու է հնարավորություն շարունակել չվճարելը: Հետևաբար պետք է այն խմբագրվի` ամրագրելով, որ 2018 թվականի հուլիսի 1-ից 2019 թվականի հուլիսի 1-ը, կարելի է նաև մինչև 2021 թվականը, կասեցվում են սույն օրենքի 81-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի գործողությունը: Օրենքի գործողության ժամանակահատվածում դադարեցնել վարձու աշխատողներից սոցիալական վճարների պահումները, այն հնարավորություն կտա ավելացնել աշխատողների տնօրինվող եկամուտը, որը մուլտիպլիկատիվ ազդակի էֆեկտով կնպաստի ապրանքների և ծառայությունների իրացման աճին` մի կողմից ապահովելով վերահսկելի շրջանառություների կամ հարկվող շրջանառությունների աճին մի կողմից, մյուս կողմից նպաստելով բյուջեի ծախսերի ավելի մեծ չափով տնտեսմանը քան նշված է նախագծի հիմնավորման մեջ: Իսկ գոյություն ունեցող ֆոնդերի կառավարիչները շարունակում են գործել մինչև նոր իրավականա կարգավորումների ուժի մեջ մտնելը: 2. Կուտակային կենսաթոշակային համակարգի ֆոնդերի դաշտում մրցակցային դաշտը բացակայում է, ինչը պայմանավորված է նաև ՀՀ ԿԲ կողմից 500մլն դրամ կանոնադրական կապիտալի սահմանման պատճառով, կարևոր է նաև որ այս գումարների իրական հատվածի ներդրումային ծրագրերում օգտագործելու հնարավորությունը: Մի փաստ ևս Ամունդի ինվեստմենթը հիմնադրվել է 2010թ. և ընդամենը 4 տարի հետո մուտք գործել ՀՀ Ակբա-կրեդիագրիկոլի հետ համատեղ, սա արդյոք բավարար էր դրա փորձառությունը հիմնավորելու համար: Եթե ցանկություն կա ժամանակավոր կասեցնել պարտադիր բաղադրիչը, այս մասով կարելի է նայել օրինակ ՌԴ փորձը, ՌԴ-ում նույնպես կասեցրեցին, սակայն միջոցների կառավարումն այնտեղ մի քիչ այլ կերպ է: | Ներկայումս համակարգի մասնակից է հանդիսանում շուրջ 195 հազար անձ, որից շուրջ 70 հազարը պետական հատվածի աշխատողներ են, իսկ շուրջ 125 հազարը՝ ոչ պետական հատվածի աշխատողներ։ Այսինքն, համակարգի մասնակից է հանդիսանում պետական հատվածի աշխատողների շուրջ 30 %, իսկ ոչ պետական հատվածի աշխատողների՝ շուրջ 40 %։ Կենսաթոշակային ֆոնդերում առկա գումարները կազմում են ավելի քան 120 մլրդ. դրամ, որոնց շուրջ 74 տոկոսը ներդրված է Հայաստանում. շուրջ 30 տոկոսը՝ ՀՀ պետական արժեթղթերում։ Մնացած 44 տոկոսը կերպորատիվ պարտատոմսերի, բանկային ավանդների, միջազգային կազմակերպությունների արժեթղթերում ներդրումների միջոցով ևս ներդրված են ՀՀ տնտեսությունում։ Անհրաժեշտություն է առաջացել կատարել ավելի խորքային ուսումնասիրություններ և վերլուծություններ, քննարկել բոլոր հնարավոր տարբերակները և այդ տարբերակների հետևանքները, դրանց ազդեցությունը մեր երկրի սոցիալ տնտեսական կյանքի վրա։ Ըստ այդմ, առաջիկա քննարկումների շրջանակներում խնդիրը կդիտարկվի նաև տնտեսական էֆեկտի տեսակետից։ Կանոնադրական կապիտալի պահանջ սահմանված է նաև այլ ֆինանսական կազմակերպությունների համար. բանկերի դեպքում՝ 30 մլրդ դրամ, ապահովագրական ընկերությունների դեպքում՝ մինչև 1,5 մլրդ, ներդրումային ընկերությունների դեպքում՝ մինչև 300 մլն և այլն։ Ընդ որում, կանոնադրական կապիտալի չափը սահմանելիս հաշվի են առնվում տվյալ տեսակի գործունեության առանձնահատկությունները։ Ֆոնդերի կառավարիչները գործում են մրցակցային դաշտում, իսկ կառավարիչների թիվը թելադրվում է շուկայի մասշտաբներից։ Ցանկացած ընկերություն, որը բավարարում է օրենսդրությամբ սահմանված պահանջներին, կարող է մուտք գործել շուկա (դիմել լիցենզավորման համար և առաջարկել ֆոնդերի կառավարման ծառայություններ)։ Ամունդի Ինվեստմենթսին, ապա այն հիմնադրվել է 2010թ․՝ Ֆրանսիական Crédit Agricole and Société Générale ընկերությունների ակտիվների կառավարման գործառույթների միավորման հաշվին։ Հետևաբար, Ամունդի ընկերության փորձառությունը դիտարկելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նշված երկու ընկերությունները հիմնադրվել են 19-րդ դարում։ Ամունդի ընկերությունն ունի 100 մլնից ավելի հաճախորդներ և կառավարում է մոտ 1,5 տրիլիոն եվրո ակտիվներ (ակտիվների ծավալով՝ 1-ին տեղը Եվրոպայում, ընդգրկված է աշխարհի 10-յակում), ունի գրասենյակներ 37 երկրներում։ | |
2 | Շմավոն Ավագյան 31.05.2018 10:51:30 | Առաջարկում եմ կուտակային համակարգի միանալը լինի միայն կամավոր, քանի որ <<պարտադիր>> նորմը իմ կարծիքով հակասահմանադրական է, միաժամանակ օրենքում ստեղծվի հնարավորություն համակարգին միացած անձանց կողմից հրաժարվելու հնարավորությունը/հաշվի առնելով այն հանգամանքը, որ համակարգի ներկայիս մասնակիցների զգալի մասը համակարգին միացել են ստիպված <<կամավոր>> : Միաժամանակ <<ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի 56 հոդվածի 1-ին մասի 1-ին կետում <<ճանաչվել է երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ>> ին ավելացվեն նաև առաջին և երկրորդ աստիճանի հաշմանդամ բառերը, քանի որ նույնիսկ առաջին և երկրորդ աստիճանի դեպքում կարիք է լինում հավելյալ ծախսեր իրականացնել բուժման և առողջության պահպանման համար /իմ անձնական փորձից/ և ներկայում հնարավորություն չունենալով բուժվելու ապագայում թեկուզ և բարձր կենսաթոշակը չի կարող վերականգնել հասցված վնասը. | Շմավոն Ավագյան (armmenvan@mail.ru) 31.05.2018թ. Առաջարկում եմ կուտակային համակարգի միանալը լինի միայն կամավոր, քանի որ <<պարտադիր>> նորմը իմ կարծիքով հակասահմանադրական է, միաժամանակ օրենքում ստեղծվի հնարավորություն համակարգին միացած անձանց կողմից հրաժարվելու հնարավորությունը/հաշվի առնելով այն հանգամանքը, որ համակարգի ներկայիս մասնակիցների զգալի մասը համակարգին միացել են ստիպված <<կամավոր>>: Միաժամանակ <<ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի 56 հոդվածի 1-ին մասի 1-ին կետում <<ճանաչվել է երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ>> ին ավելացվեն նաև առաջին և երկրորդ աստիճանի հաշմանդամ բառերը, քանի որ նույնիսկ առաջին և երկրորդ աստիճանի դեպքում կարիք է լինում հավելյալ ծախսեր իրականացնել բուժման և առողջության պահպանման համար /իմ անձնական փորձից/ և ներկայում հնարավորություն չունենալով բուժվելու ապագայում թեկուզ և բարձր կենսաթոշակը չի կարող վերականգնել հասցված վնասը. Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում արձանագրված քաղաքական իրողությունների համատեքստում անհրաժեշտություն է առաջացել անդրադարձ կատարել բոլոր նախորդ խնդրահարույց նախաձեռնություններին, այդ թվում՝ լուծումներ առաջադրել պարտադիր կուտակային բաղադրիչի կապակցությամբ առկա խնդիրներին։ Հարկ է նկատի ունենալ, որ այսօր համակարգին մասնակցում են շուրջ 200 000 անձ, իսկ կենսաթոշակային ֆոնդերում առկա գումարները կազմում են ավելի քան 120 մլրդ. դրամ։ Անհրաժեշտություն է առաջացել կատարել ավելի խորքային ուսումնասիրություններ և վերլուծություններ, քննարկել բոլոր հնարավոր տարբերակները և այդ տարբերակների հետևանքները, դրանց ազդեցությունը մեր երկրի սոցիալ տնտեսական կյանքի վրա։ Ըստ այդմ, առաջարկվում է մեկ տարով հետաձգել բաղադրիչի պարտադիր կիրարկումը՝ պարտադիր կուտակային բաղադրիչի կապակցությամբ առկա բոլոր խնդիրները քննարկելու և դրանց լուծումներ առաջադրելու համար։ Վերը նշված քննարկումների շրջանակներում անդրադարձ կկատարվի թե սոցիալական վճար կատարելու պարտականությանը, թե կենսաթոշակային հաշվում առկա միջոցները մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը տնօրինելու պայմաններին։ | |
3 | Մուշեղ Մկրտչյան 01.06.2018 21:47:18 | Իմ կարծիքով քաղաքական իրողություններով պայմանավորված նշված օրենքի պարտադիր նորմի կիրառումը հիմնավորված չէ`քանի որ առանց այն էլ մենք անհիմն այն երկարաձգեցին մինչև 2018 թվ հուլիսի 1 ը: Օրենքի գործողության երկարաձգումը `երկարաձգման համար անիմաստ է,եթե այն համակարգային առումով պարտադիրը`կամավոր չպետք է դառնա | Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում արձանագրված քաղաքական իրողությունների համատեքստում մշակված նախագծի ընդունումը նպատակ ունի միայն հետաձգել պարտադիր կուտակային համակարգի ամբողջական ներդրման ժամկետը` այդ ժամանակահատվածում խնդրի բովանդակային ուսումնասիրության և համակարգային լուծումներ գտնելու նպատակով: Հարկ է նկատի ունենալ, որ այսօր համակարգին մասնակցում են շուրջ 200 000 անձ, իսկ կենսաթոշակային ֆոնդերում առկա գումարները կազմում են ավելի քան 120 մլրդ. դրամ։ Սա նշանակում է, որ լուծումները պետք է տրվեն համակողմանի ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում` անդրադառնալով թե' համակարգի տնտեսական ազդեցությանը, թե' սոցիալական վճար կատարելու պարտականությանը, թե' կենսաթոշակային հաշվում առկա միջոցները մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը տնօրինելու պայմաններին։ | |
4 | Մարիաննա Կալեջյան 08.06.2018 12:31:27 | Կողմ եմ օրենքի ընդունմանը, քանի որ "Կուտակային կենսաթոշակների մասին" ՀՀ օրենքը գործող խմբագրությամբ լիարժեք գործարկումը էլ ավելի են խորացնելու թերի համակարգի արդյունքում առաջացող քաղաքացիներին հասցվող վնասը, իսկ պետությանը դնելու է անելանելի վիճակի մեջ: Կասեցման ընթացքում Մայր օրենքում պետք է վերամշակվեն գումարների վերադարձնելիության պայմանները, վերանայվի գումարը՝ դեպի պակասեցում և ամրագրվի պակաս գումարի շեմը՝ առանց այն հետագայում բարձրացնելու հնարավորության հաջորդող կառավարությունների կողմից: Պետք է նաև մշակվի մեխանիզմ՝ կամավոր վճարումներին անցում կատարելու ուղղությամբ, որի համար պետք է խրախուսման մեխանիզմներ մշակվեն և ներդրվեն մայր օրենքի մեջ: Պարտադիր բաղադրիչը ի վերջո պետք է հանվի, քանի որ այն հակասում է սեփականության իրավունքի ազատ տնօրինելու սկզբունքին, իսկ օրենքի ֆինանսական ինստրումներները ենթադրում են կոմերցիոն բնույթի գործարքների մի շարքի կնքում, ներառյալ՝ ֆոնդի կառավարչի հետ, հետևբավար՝ ռիսկի վրա հիմնված ձեռնարկումներ, ուստի ևպարտադիր լինել չեն կարող: Ուստի մայր օրենքը պետք է ենթարկվի հիմնարար ռեկոնստրուկցիայի, որը որ պահանջում է ժամանակ և բարձր պատրաստավծություն ունեցող և համաշխարհային փորձ ունեցող մասնագետների մանրակրկիտ աշխատանք: Համակարգի ներկայիս մասնակիցների գումարներն են պետք է վերահաշվարկվեն նոր մշակվելիք օրենքի համաձայն: | ՀՀ կառավարության 11.06.2018թ. նիստում հավանության է արժանացել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ, որով նախատեսվում է խնդիրների կարգավորման այլ անցումային ռեժիմ: |