«ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ` ՈՐՊԵՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ` ՈՐՊԵՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2025 թվականի ______ N__-Ն
ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ` ՈՐՊԵՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ` ՈՐՊԵՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասին և Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի N 263 որոշման 1-ին կետով հաստատված` տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի` որպես ապրանքների հայտարարագիր կիրառման կարգի մասին ուղեցույցի 12-րդ կետի 13-րդ ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի` որպես ապրանքների հայտարարագիր կիրառման համար ապրանքների կատեգորիաները՝ համաձայն հավելված N 1-ի:
- Սահմանել տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի` որպես ապրանքների հայտարարագիր կիրառման կարգը՝ համաձայն հավելված N 2-ի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության կառավարության
«____» _________ 2025թ. N____-Ն որոշման
ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ` ՈՐՊԵՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ
- Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքով տեղափոխվող ապրանքներ, որոնք նախատեսված են Միության մաքսային տարածքում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից պաշտոնական օգտագործման համար՝ բացառությամբ պատվավոր հյուպատոսական պաշտոնատար անձանց գլխավորած հյուպատոսական հիմնարկների.
- Միության մաքսային տարածք ներմուծվող պետական զինանշաններ, դրոշներ, նշաններ, կնիքներ և դրոշմակնիքներ, գրքեր, պաշտոնական տպագիր նյութեր, գրասենյակային կահույք, գրասենյակային սարքավորումներ և նմանատիպ այլ ապրանքներ, որոնք ստացվում են հյուպատոսական հիմնարկների կողմից՝ հավատարմագրող պետությունից կամ ըստ հավատարմագրող պետության պահանջի, որոնք նախատեսված են Միության մաքսային տարածքում տեղակայված՝ պատվավոր հյուպատոսական պաշտոնատար անձանց գլխավորած հյուպատոսական հիմնարկների կողմից պաշտոնական օգտագործման համար.
- Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներ, որոնք նախատեսված են Միության մաքսային տարածքում տեղակայված՝ միջազգային կազմակերպություններին կից պետությունների ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների կողմից պաշտոնական օգտագործման համար, որոնց համար նախատեսված է մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատում՝ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերին համապատասխան.
- Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներ, որոնք նախատեսված են անդամ պետության տարածքում տեղակայված այլ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների կողմից օգտագործման համար, որոնց համար նախատեսված է մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատում՝ այդ անդամ պետության միջազգային պայմանագրերին համապատասխան.
- Միության մաքսային սահմանով տեղափոխվող՝ դոպինգ հսկողության նպատակների համար նախատեսված ապրանքներ, որոնց ցանկը սահմանված է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի N 329 որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 7-րդ կետով.
- տիեզերական տարածքի հետազոտման և օգտագործման, այդ թվում՝ տիեզերական ապարատները տիեզերք բաց թողնելու հետ կապված ծառայությունների մատուցման բնագավառում միջազգային համագործակցության շրջանակներում օգտագործման համար նախատեսված ապրանքներ.
- Միության մաքսային սահմանով տեղափոխվող՝ միջազգային պաշտոնական ցուցահանդեսների կազմակերպման և անցկացման համար նախատեսված ապրանքներ.
- Միության անդամ պետությունների միջազգային համաձայնագրերի շրջանակներում Միության անդամ պետությունների` տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների կամ նրանց հանձնարարությամբ կազմակերպությունների կողմից Միության մաքսային սահմանով փոխադրվող՝ բեռների և ուղևորների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների իրականացման համար թույլտվությունների ձևաթղթեր և «Միջազգային ճանապարհային փոխադրումների գրքույկների կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին» 14.11.1975թ. մաքսային կոնվենցիայի շրջանակներում Միության մաքսային սահմանով փոխադրվող՝ միջազգային ճանապարհային փոխադրումների գրքույկների ձևաթղթեր, այդ թվում` օգտագործված։
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության կառավարության
«____» _________ 2025թ. N____-Ն որոշման
ԿԱՐԳ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ` ՈՐՊԵՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ԿԻՐԱՌՄԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են սույն որոշման առաջին հավելվածով սահմանված ապրանքների կատեգորիաների, ինչպես նաև Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի N 263 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված ապրանքների կատեգորիաների ձևակերպման ժամանակ տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի (այսուհետ՝ փաստաթղթեր)` որպես ապրանքների հայտարարագիր կիրառման հետ կապված հարաբերությունները՝ Որոշմամբ չկարգավորված մասով:
- Որպես ապրանքների հայտարարագիր՝ փաստաթղթերը սույն որոշման առաջին հավելվածով սահմանված ապրանքների կատեգորիաների համար կիրառվում են Որոշմամբ սահմանված` ապրանքների ցանկի ներկայացմամբ հայտարարագրման կարգավորումներին համապատասխան։
- Որոշմամբ սահմանված կարգին համապատասխան, որպես ապրանքների հայտարարագիր՝ փաստաթղթերի ներկայացման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվառման և հսկողության նպատակներով մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում ձևավորվում է ապրանքների հայտարարագրի տեսք ունեցող փաստաթուղթ (այսուհետ` ապրանքների հայտարարագրի էլեկտրոնային տարբերակ)` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի N 75 որոշմամբ հաստատված` ապրանքների հայտարարագրի կառուցվածքին և ձևաչափին համապատասխան, որում լրացվում են հատուկ մաքսային ընթացակարգին առնչվող՝ ապրանքների հայտարարագրի լրացման կարգին համապատասխան տեղեկությունները:
- Ապրանքների հայտարարագրի էլեկտրոնային տարբերակին կցվում են որպես ապրանքի հայտարարագիր` մաքսային մարմիններին ներկայացված փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները:
- Սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթուղթը մինչև 25 անվանում ապրանքների փոխադրման դեպքում մաքսային մարմնի կողմից ձևավորվում է մինչև մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողումը, իսկ 25 անվանումից ավելի ապրանքների փոխադրման դեպքում՝ մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողումից հետո:
- Սույն կարգի 3-ից 5-րդ կետերով սահմանված գործողությունների իրականացումը գործարկվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից սահմանված ժամկետում։
-
Discussed
14.10.2025 - 29.10.2025
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 1297
Print