ՀՀՇՆ «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 253-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 28.10.2025 18:21:50 | Հրամանի նախագծում առկա են խտրական կարգավորումներ, օգտագործված են խտրական եզրույթներ, որոնք չեն համապատասխանում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային նորմերին, մասնավորապես ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային և խտրական են հաշմանդամություն ունեցող անձանց, ներառյալ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ։
Այսպես օրինակ 13․3․2 Օժանդակ տարածքներ ենթավերնագրի կետ 451-ը հակասում է ներառականության միջազգային չափանիշներին, Նախագծի Ընդհանուր դրույթների կետ 10-ի Աղյուսակի 7-րդ տողում օգտագործված «հոգեկան շեղումներ ունեցող մարդիկ» ձևակերպումը խտրական է և նպաստում է խարանի արմատավորմանը։ Եզրույթի մասով առաջարկում ենք կիրառել «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում կիրառվող եզրույթը, այն է՝ «հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ», իսկ հրամանի նախագիծը քննարկել հաշմանդություն ունեցող անձանց ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ բացառելու Նախագծում խտրական դրույթները և բառապաշարը։ |