ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԱՇԽԱՏՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծերը ներկայացվում են ի կատարումն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի։
Նախագծերի անհրաժեշտությունն առաջացել է զբոսաշրջային ծառայությունների՝ միջազգային չափանիշերին համապատասխան որակի, հասանելիության և ներառականության ապահովմանն ուղղված քաղաքականության մշակման առաջնահերթությամբ։ Սա հնարավորություն է նաև հաշմանդամություն ունեցող միջազգային և ներքին զբոսաշրջիկների համար, ովքեր ավելի բարձրորակ ծառայություններ կստանան Հայաստանում։ Նախագծերի ընդունումը կնպաստի նաև միջազգային ու ներքին շուկայում Հայաստանի դրական իմիջի ձևավորմանը:
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Չնայած Հայաստանում զբոսաշրջության ոլորտը զարգանում է՝ ապահովելով թե՛ զբոսաշրջային այցելությունների աճ, թե՛ երկրի ճանաչելիության բարձրացում, այնուամենայնիվ, զբոսաշրջային ենթակառուցվածքները և ծառայությունները հաճախ նախատեսված չեն հաշմանդամություն ունեցող անձանց, տարեց այցելուների կամ հատուկ կարիքներ ունեցող ընտանիքների համար։ Զբոսաշրջության բնագավառում կայունության և ներառականության բացը կարող է նպաստել կարևոր այցելուների խմբեր կորցնելու և երկարաժամկետ մրցակցային առավելության հնարավորությունները չիրացնելու ռիսկի առաջացմանը։
Վերոգրյալ ռիսկի նվազեցմանը կարող է նպաստել համապատասխան մեթոդական ուղեցույցի և զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձնակազմի հատուկ վերապատրաստման առկայությունը։
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը
Նախագծերով առաջարկվում է սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություն մատուցող զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց աշխատողների վերապատրաստման կարգը և զբոսաշրջային ծառայությունները մատչելի դարձնելու նպատակով մեթոդական ուղեցույցները։ Նախագծերի նպատակն է ապահովել հասանելի, մատչելի և ներառական ծառայությունների մատուցումը՝ նպաստելով Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդմանը։
4․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ։
5․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները
Նախագծերի ընդունումը կնպաստի ծառայությունների բարձր որակի, ներառականության, մատչելիության և հասանելիության ապահովմանը, նոր այցելուների խմբերի ներգրավմանը՝ նպաստելով Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը։
6․ Այլ տեղեկություններ
Նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում չեն նախատեսվում ծախսերի և եկամուտների ավելացումներ:
7․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծերը բխում են Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի 16-րդ «Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան» մեգանպատակից և «Վերափոխենք հարյուր միլիոնավոր օտարերկրացիների և նրանց առաջնորդների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ» «Զանգվածային վերափոխման իմաստը»-ից (հղում՝ https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf, 28-րդ և 70-րդ էջեր), Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «2 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետի «Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» բաժնի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ պարբերություններից և «2.5 Զբոսաշրջություն» բաժնից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1363hav.pdf, 27-րդ, 28-րդ և 38-39-րդ էջեր) և ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 10․2 կետ (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf 231-232-րդ էջ)։
-
Discussed
13.10.2025 - 28.10.2025
-
Type
Joint order
-
Area
Social welfare, Economical, Consumer
-
Ministry
Ministry of Economy
Views 986
Print