Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը

Սույն որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2022-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 138-Լ որոշման Հավելվածով N 2 սահմանված՝ տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթայի դիվերսիֆիկացմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության 2025 թվականի N 31 նիստի արձանագրության 1-ին կետով։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1099-Լ որոշմամբ հաստատվել է «Տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիայի ապահովմանն ուղղված պետական աջակցության նպատակային միջոցառումը»։

Նպատակային միջոցառման նպատակն է խթանել տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար հումքի ներմուծման դիվերսիֆիկացումը։

      Միջոցառման շրջանակներում աջակցությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ Չինաստանից, Հնդկաստանից, Իտալիայից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից, Բանգլադեշից, Թուրքմենստանից, Տաջիկստանից և Իրանի Իսլամական Հանրապետությունից հումքի ներկրման նպատակով ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:

      Ներկայումս վերոնշյալ որոշմամբ հաստատված ցանկում ներառված չեն ԵԱՏՄ անդամ պետությունները, որոնք հանդիսանում են Հայաստանի համար հասանելի և մրցունակ հումքի աղբյուրներ։ Նախագծով առաջարկվում է հումքի ներմուծման երկրների ցանկում ներառել նաև այդ երկրները՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2025 թվականի N 31 նիստի արձանագրության 1-ին կետով տրված հանձնարարականը, ինչպես նաև հաշվի առնելով տնտեսավարող սուբյեկտների հետաքրքրվածությունը։

      Միաժամանակ, հաշվի առնելով, որ հայկական տեքստիլ արտադրանքի զգալի մասն իրացվում է ԵԱՏՄ շուկաներում և ոլորտում առկա են տնտեսավարողներ, որոնց արտադրանքի արտահանումը հիմնականում իրականացվում է ԵԱՏՄ երկրներ, նպատակահարմար է սահմանել, որ ՀՀ ծագում ունեցող C(ՍԻ) բաժնի C(ՍԻ)13 և C(ՍԻ)14 դասակարգիչներով սահմանված ապրանքների արտահանումը ԵԱՏՄ անդամ պետություն չհանդիսացող այլ երկրներ «Արտահանում» մաքսային ընթացակարգով իրականացվող արտահանումներից բացի ներառի նաև ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանումները։  

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Կարգավորման նպատակն է ընդլայնել հումքի ներմուծման աշխարհագրությունը՝ ընդգրկելով նաև ԵԱՏՄ անդամ պետությունները, ապահովել արտահանման ուղղությունների ամբողջական ընդգրկումը՝ ներառելով նաև ԵԱՏՄ շուկաները, ինչը հնարավորություն կտա ծրագրից օգտվելու հավասար պայմաններ ստեղծել այն տնտեսավարողների համար, որոնց արտադրանքի արտահանումը հիմնականում իրականացվում է ԵԱՏՄ երկրներ։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2050թ. Հայաստանի վերափոխման ռազմավարությունից և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2022-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 138-Լ որոշման Հավելված N 2-ից՝ մասնավորապես, տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթայի դիվերսիֆիկացմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հումքի ներմուծման համար ավելի լայն և կայուն աշխարհագրական շրջանակ, ստեղծել մրցունակ պայմաններ տեղական արտադրողների համար, ամրապնդել հայկական արտադրանքի դիրքերը ԵԱՏՄ շուկաներում՝ ապահովելով արտահանման ծավալների կայուն աճ, նպաստել տեքստիլ արդյունաբերության շարունակական զարգացմանն ու արտահանման ներուժի բարձրացմանը։

  1. Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը

Նախագծի ընդունմամբ բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Discussed

    13.10.2025 - 28.10.2025

  • Type

    Decision

  • Area

    Economy, Financial, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 792

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: