Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասից, ըստ որի՝ բնակչության հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Օրենքով սահմանված այս իրավական լիազորությունը նպատակ ունի ապահովելու ՀՀ բնակչության պետական ռեգիստրի արդյունավետ և միասնական գործառույթը՝ ստեղծելով հստակ և գործնական կարգավորումներ, որոնք թույլ կտան ապահովել բնակչության տվյալների ամբողջականությունը, ճշգրտությունը և արդիականությունը։

Նախագծով սահմանվող կարգը նախատեսում է բնակչության հաշվառման միասնական սկզբունքներ՝ հստակեցնելով բնակության հիմնական և ոչ հիմնական հասցեների գրանցման, փոփոխման և վերահսկման մեխանիզմները։ Կարգը հիմնված է այն սկզբունքի վրա, որ յուրաքանչյուր անձ կարող է ունենալ միայն մեկ հիմնական հասցե, որն հանդիսանում է նրա մշտական բնակության վայրը և հիմք է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հանրային ծառայությունների մատուցման համար։

Նախագծով ներդրվում է նաև հաշվառման գործընթացի թվայնացված մոդելը՝ ապահովելով անձի ինքնուրույն տվյալների մուտքագրումը տեղեկատվական մուտքի հարթակի միջոցով։ Այս լուծումը հնարավորություն է տալիս քաղաքացիներին իրականացնել իրենց հաշվառման գործողությունները առցանց՝ առանց վարչական բարդ ընթացակարգերի։

Կարգի կարևոր նորույթներից է այն, որ անձը հաշվառվում է իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ տվյալ գույքի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից։ Այս դրույթը նպատակ ունի բացառել այն դեպքերը, երբ սեփականատերերի կամ երրորդ անձանց անհիմն անհամաձայնությունը դառնում է խոչընդոտ անձի հաշվառման և փաստացի բնակության իրավունքի իրացման համար։

Բնակչության հաշվառման կարգը նաև սահմանում է հստակ պարտավորություն անձանց համար՝ իրենց բնակության վայրի փոփոխության դեպքում յոթ աշխատանքային օրվա ընթացքում թարմացնել հասցեն տեղեկատվական հարթակում։ Այս պահանջը նախատեսված է Բնակչության պետական ռեգիստրի տվյալների մշտական արդիականությունը պահպանելու համար և հնարավորություն է տալիս պետությանը ունենալ ճշգրիտ պատկեր երկրի բնակչության տարածքային բաշխվածության վերաբերյալ։

Նախագծով առանձին կարգավորում է տրված նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս 183 օրից ավելի բնակվող և հյուպատոսական հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիների հաշվառումը։ Այս դրույթը թույլ է տալիս արտերկրում մշտապես բնակվող քաղաքացիների տվյալները ներառել Բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանում՝ դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով, ապահովելով տվյալների փոխգործունակություն և ամբողջականություն։

Կարգը նաև սահմանում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի պարտականությունը պարբերաբար իրականացնել հաշվառման տվյալների վերահսկում և համապատասխանության ստուգում՝ ուղղելով սխալ կամ կրկնվող գրառումները, ինչպես նաև ծանուցելով քաղաքացիներին՝ անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու համար։

Բնակչության հաշվառման կարգը սերտորեն կապված է հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) կարգավիճակի համակարգի ներդրման հետ։ Ըստ նախագծի՝ այն անձինք, ովքեր չունեն մշտական բնակության վայր և չեն կատարում իրենց հաշվառման պարտականությունը կստանան պասիվ կարգավիճակ։ Այս դրույթը ծառայում է երկու նպատակին՝ մի կողմից ապահովում է ռեգիստրի տվյալների ճշգրտությունը, մյուս կողմից կանխում է պետական ծառայությունների մատուցումը այն անձանց, ովքեր փաստացի դուրս են Հայաստանի բնակչության հիմնական կազմից։

 

  1. 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Բնակչության հաշվառման կարգը Հայաստանի Հանրապետությունում եղել է մասնակիորեն կարգավորված, սակայն նոր համակարգի ներդրմամբ անհրաժեշտ է ձևավորել համապարփակ կարգավորում, որը կարտացոլի ՀՀ-ում բնակվող անձանց փաստացի և իրավական վիճակը՝ ներառելով նաև արտերկրում բնակվող քաղաքացիների հաշվառման գործընթացը։

 

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ ծրագրի 6.2-րդ բաժնից, ըստ որի՝ Կառավարությունը ստանձնել է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի արմատապես բարեփոխման հանձնառություն։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում՝

  • կապահովեն ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալների ամբողջականությունն ու հուսալիությունը,
  • կնվազեցնեն կրկնվող և անճշտ տվյալները,
  • կապահովեն պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դիվանագիտական ծառայության միջև տեղեկատվական փոխգործունակություն,
  • և կնպաստեն պետական քաղաքականությունների ավելի արդյունավետ և հասցեական ձևավորմանը։

 

                                                                                                                                                                                                                             ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Discussed

    10.10.2025 - 25.10.2025

  • Type

    Decision

  • Area

    Public services

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1764

Print

Suggestions

Վարդան Մելիքսեթյան

20.10.2025

փոքր տառասխալ կա։ Ճիշտ ձևը կլինի՝

Andranik Ghazaryan

12.10.2025

Իբչ է նշանակում կրկնվող հասցե? Եթե նշում ենք, որ յուրաքանչյուրը կարող է գրանցվել ցանկացած հասցեով առանց սեփականատիրոջ համաձայնության, ապա ստացվում է, որ մեկ հասցեում կարող է լինել 6 հաշվառված։ Հետևաբար, անհրաժեշտ է հստակեցնել, որ մեկ անձի մասով հիմնական հասցեի տվյալների կրկնությունը բացառելու մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է սեփականատիրոջ համաձայնությունը չպահանջելու վերաբերյալ կարգավորմանը, ապա ընդունելի չէ նման մոտեցումը, քանի որ մեկ հասցեում եթե դիցուք լինի տասը հաշվառված, ապա դատական ծանուցումները կամ տուգանքների մասին վարչական ակտերը այդ հասցեով ուղարկելը անհամաչափ անհարամարությունների կհանգեցնի և սեփականության իրավունքի խախտման նախադրայլներ կստեղծի։

Աշխեն Սարգսյան

10.10.2025

Նախագծի ընդունումը կնպաստի պետական ռեգիստրի տվյալների հուսալիությանը և կառավարման արդյունավետությանը։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: