22.10.2025
Առաջարկվող փոփոխությունը ողջունելի է։ Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի, մասնավորապես՝ հդվ․ 2, 6, 18 կետ 7, հդվ․ 36,37-ի առաջարկվող փոփոխությունն ուղղված է ՀՀ երեխաների կրթության ապահովման, կազմակերպման և վերահսկման գործընթացները առավել արդյունավետ դարձնելուն։ Այն միտված է սովորողների հաճախելիության օպերատիվ վերահսկման համակարգային արդյունավետության բարձրացմանը։ Առաջարկվում է՝ Տարեկան երեք անգամ՝ սովորողների արձակուրդներին հաջորդող ամսվա վերջին օրը, ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգն էլեկտրոնային ինքնաշխատ եղանակով հաստատում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ չգտնվելու հանգամանքը։ Ստացված տվյալների հիման վրա էլեկտրոնային ենթահամակարգում համապատասխանաբար այդ ամիսների վերջին օրվա դրությամբ ինքնաշխատ ձևավորվում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր կրթությունից դուրս գտնվող երեխաների թարմացված ցանկը։»: