Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Որոշման նախագիծը ներկայացվում է ի կատարումն 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված «Զբոսաշրջության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման Հավելված 1-ի ՀՀ էկոնոմիկայի նախարարության 10-րդ կետի 10.8-րդ ենթակետի ։ Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված չափանիշները։  Որոշման նախագծի ընդունումը կարևորվում է մի շարք ուղղություններով՝

  1. Տնտեսական զարգացում՝ ապահովելով հավելյալ աշխատատեղերի ստեղծման, հյուրընկալության ոլորտում ծառայությունների բարելավման համար անհրաժեշտ նախապայմաններ, խթանելով համաչափ տարածքային զարգացումը, բնակիչների կենսամակարդակի բարելավումը, ապահովելով զբոսաշրջության և այլ ոլորտների միջև (գյուղատնտեսության, առողջապահության, տեխնոլոգիաների և այլն) համագործակցության ամրապնդումը, զբոսաշրջության բնագավառում աջակցող գործարար և ձեռնարկատիրական միջավայրի ձևավորումը, ապակենտրոնացնելով զբոսաշրջային հոսքերը Երևանից դեպի մարզեր և այլն․
  2. Մշակութային ու պատմական արժեքների, ինչպես նաև՝ ավանդույթների հանրահռչակում և պահպանում՝ բարձրացնելով Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային երկրի իմիջը, համաշխարհային շուկայում Հայաստանը և հայկական զբոսաշրջային արդյունքը դարձնելով ճանաչելի իր պատմությամբ, մշակույթով, հյուրընկալությամբ, հյուրասիրությամբ, անվտանգությամբ և վստահելիությամբ՝ այցելուներին և միջազգային գործընկերներին շարունակաբար և ստեղծագործաբար ներկայացնելով հստակ և հետաքրքիր փաթեթավորմամբ զբոսաշրջային գրավչություններն ու հնարավորությունները։
  • Discussed

    07.10.2025 - 22.10.2025

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 950

Print

Suggestions

Մհեր Հայրապետյան

07.10.2025

Արտանիշ բնակավայրը` «Լճաշեն» զբոսաշրջային գյուղ։ Վրիպակ կա ուղղեք։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: