Add to favourites

The draft has been accepted

ՀՀՇՆ 31 - 03 - 2018 «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Arsen Karapetyan 23.05.2018 13:36:02 Ընդհանուր առմամբ ՀՀ ընդունված շինարարական նորմերի ձեւը անօգտագործելի, անհարմար եւ հնացած է, չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, բովանդակության առումով կան անորոշ ձեւակերպումներ, բացակայում են գրաֆիկական նյութեր, թվային պահանջները հաճախ հիմնավորված չեն։ Չի ընդունվել: Շինարարական նորմերի բովանդակությունը, շարադրումը և ձևավորումը համապատասխանում են ՀՀՇՆ 10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի պահանջներին,որի 37-րդ կետով սահմանվում է` շինարարական նորմերը չպետք է պարունակեն. նկարագրական դրույթներ, որոնք վերաբերում են կոնստրուկտորական և ծավալահատակագծային լուծումներին, հաշվարկման և նախագծման մեթոդներին, կիրառվող որոշակի տեսակի և մակնիշի նյութերին և այլն: Շինարարական նորմերի պահանջները ուղղված են շենքերի և շինությունների անվտանգության մակարդակի և դրանց գործառնական նշանակության համապատասխանության աստիճանի բարձրացմանը, էներգետիկ ծախսերի նվազեցմանը, շահագործման բնութագրերի որոշման միասնական մեթոդների կիրառությանը, վտանգավորության ռիսկերի նվազեցման և այլ պահանջների ապահովմանը, որոնք ներդաշնակեցված են միջազգային և եվրոպական փաստաթղթերի համապատասխան պահանջներին:
2 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.06.2018 18:49:41 Данный обзор вида
3 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.06.2018 20:53:59 «Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ-ն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի ՀՀՇՆ 31-03-2018 «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերը հաստատելու հրամանի վերաբերյալ առաջարկում է. 1.Հրամանի նախագիծը հետ կանչել և ներկայացնել միայն օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով, որի կարգավորող նորմերից մի քանիսը կներկայացնենք ստորև. ա) ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի հետևյալ կետերը՝ 57. Շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների մշակումն իրականացնում են մշակող կազմակերպությունները՝ դրանց մշակման տեխնիկական առաջադրանքում նշված ժամկետներում և հետևյալ փուլերում. 1) …… 2) 2-րդ փուլ՝ շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների առաջին խմբագրության հանրային քննարկում: Շահագրգիռ կազմակերպություններից ստացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա առաջին խմբագրության քննարկում և փոփոխությունների կատարում: Շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների վերջնական խմբագրության կազմում: Կարծիքների ամփոփագրի նախապատրաստում և ներկայացում համակարգող մարմնին: 58. Առաջին փուլում՝ համակարգող մարմինը, շինարարական նորմեր կամ կանոնների հավաքածուներ մշակող կազմակերպության հարցումների հիման վրա, նրան տրամադրում է ելակետային տվյալներ՝ ներառյալ միջազգային, տարածաշրջանային՝ եվրոպական ու միջպետական, ինչպես նաև ազգային փաստաթղթերի պատճեններ, որոնք անհրաժեշտ են նորմատիվ փաստաթղթի առաջին խմբագրությունում հաշվի առնելու համար: 59. Մշակող կազմակերպությունը՝ հաշվի առնելով այդ տվյալները, ապահովում է փաստաթղթի նախագծի առաջին խմբագրության մշակումը և պարզաբանման հետ համատեղ՝ պայմանագրով նախատեսված ժամկետում էլեկտրոնային տարբերակով ներկայացնում համակարգող մարմնին՝ հանրային քննարկման համար: Հանրային քննարկումն իրականացնելու համար համակարգող մարմինը և մշակող կազմակերպությունը նախագծի նյութերը գրությամբ ուղարկում են համապատասխանաբար` տվյալ փաստաթղթի տարածման ոլորտի պետական կառավարման մարմիններին ու շահագրգիռ կազմակերպություններին, ինչպես նաև տեղադրում են իրենց պաշտոնական կայքում: Հանրային քննարկման համար շահագրգիռ կազմակերպությունների անվանացանկը մշակող կազմակերպությանը տրամադրում է համակարգող մարմինը: 60. Հանրային քննարկումների համար ժամկետը (ոչ պակաս մեկ ամսից) նշվում են համակարգող մարմնի և մշակող կազմակերպության փաստաթղթերի նախագծերն ուղեկցող նամակներում: 66. Համակարգող մարմնի պատասխանատու ստորաբաժանումը կազմակերպում է մշակող կազմակերպության կողմից ներկայացված շինարարական նորմերի նախագծի քննարկում` գործող օրենսդրության և տեխնիկական առաջադրանքի պահանջներին համապատասխանության մասով և կազմում է դրա ընդունման հրամանի նախագիծը: 68. Համակարգող մարմնի կողմից նախապատրաստած շինարարական նորմերի հաստատման հրամանի նախագծում պետք է տրված լինի այն գործողության մեջ դնելու ամսաթիվը և դրա գործողության մեջ դնելու հետ կապված գործողությունը դադարեցնող կամ գործող փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին դրույթները: 72. Համակարգող մարմնի պատասխանատու ստորաբաժանումը շինարարական նորմերի (կանոնների հավաքածուի) հաստատումից (հավանության տալուց) առաջ իրականացնում է դրանց հաշվառումը և հատկացնում է փաստաթղթերի նշագրի հերթական համարը: բ) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջի համաձայն հիմնավորում, որտեղ հստակ կներկայացվի կարգավորման ենթակա խնդրի սահմանումը, առկա իրավիճակը, կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը, ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը, այդ թվում միջազգային փորձը և նախկինում գործող նորմի և առաջարկվող նոր տարբերակի հիմնական տարբերությունները: 2. Վերանայել ՀՀՇՆ 31-03-2018 «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի մշակման համար ծախսված պետական միջոցների նպատակահարմարությունը, քանի որ ներկայացվել է ՍՆիՊ 2.08.02-89 «Հասարակական շենքեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի թարգմանված կամ, լավագույն դեպքում, տեղայնացված տարբերակը, որում գրեթե ամբողջությամբ արտացոլվում է՝ բացառությամբ որոշ հղումների, գործող նորմերի պահանջները: Կարծում ենք, որ նմանատիպ աշխատանքները ամբողջությամբ տեղավորվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համապատասխան վարչության կանոնադրությամբ նախատեսված աշխատանքների շրջանակներում: Ներկայացնենք վերոնշվածը հիմնավորող մի քանի փաստեր. ա) հայերեն տարբերակում՝ l. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ 1.Սույն «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերը (այսուհետ` շինարարական նորմեր) սահմանում են մինչև 16 հարկ բարձրությամբ հասարակական նշանակության շենքերի տեղադրմանը, շենքերի տակ գտնվող և սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքին, շենքային համալիրներին, գործառական խմբերի կազմակերպմանը, սենքերի կազմին և մակերեսներին,ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումներին, լուսավորմանը, ինժեներական կահավորանքին, ինչպես նաև շենքերի ներքին միջավայրի կազմակերպմանը ներկայացվող հիմնական պահանջները: 2.Սույն շինարարական նորմերը տարածվում են Հայաստանի Հանրապետությունում նոր կառուցվող, վերակառուցվող, հիմնանորոգվող կամ գործառնական նշանակության փոփոխման ենթակա հասարակական նշանակության (բացի հանրակրթական նշանակության) շենքերի ու շինությունների նախագծման վրա, անկախ դրանց սեփականության և կազմակերպաիրավական ձևից։ 3.Հանրակրթական նշանակության շենքերի ու շինությունների նախագծման խնդիրները կանոնակարգվում են ՀՀՇՆ 31-03.03 շինարարական նորմերով: 4.Սույն շինարարական նորմերը տարածվում են նաև բնակելի շենքերում ներկառուցվող ու սանիտարահիգիենիկ պահանջներին բավարարող հասարակական բնույթի սենքերին, որի համար լրացուցիչ պետք է պահպանել ՀՀՇՆ 31-01 շինարարական նորմերի պահանջները: ռուսերեն տարբերակում՝ Настоящие нормы и правила распространяются на проектирование общественных зданий (высотой до 16 этажей включ.) и сооружений, а также помещений общественного назначения, встроенных в жилые здания. При проектировании помещений общественного назначения, встроенных в жилые здания и встроенно-пристроенных к ним, следует дополнительно руководствоваться СНиП 31-01-2003. Размещение в общественных зданиях и сооружениях помещений иного назначения допускается при условии соблюдения экологических, санитарно-эпидемиологических и противопожарных требований, соответствующих общественным зданиям. Перечень основных групп зданий и помещений общественного назначения, на которые распространяется данный СНиП, приведен в обязательном приложении 1*. բ) ռուսերեն տարբերակում՝ 1.2*. Уменьшение от норм площадей, установленных для отдельных помещений или групп помещений, не должно превышать 5%; для помещений, встроенных в жилые дома, - 15%. 47. հայերեն տարբերակում՝ Առանձին շենքերի կամ շենքերի խմբերի մակերեսների համար նախատեսված նորմերի նվազեցումը թույլատրվում է մինչև 10%, իսկ բնակելի շենքերում ներկառուցվող շենքերի համար՝ 15%: Նորմերի նշված նվազեցումները չպետք է վատթարացնեն տվյալ սենքի գործառման ընթացքը: գ) հայերեն տարբերակում՝ 13. Շենքերում ներկառուցվող մինչև 40 մարդ տարողունակությամբ սոցիալական սպասարկման օբյեկտների և մինչև 250 մ2 առևտրային մակերեսով առևտրային օբյեկտների բարձրությունը թույլատրվում է ընդունել ներկառուցվող (այդթվում բնակելի) շենքի հարկի բարձրության չափ: ռուսերեն տարբերակում՝ 2. Высоту помещений в общественных зданиях общей вместимостью до 40 чел., а предприятий розничной торговли торговой площадью до 250 м допускается принимать по высоте этажа жилого здания, куда они встраиваются. դ) ռուսերեն տարբերակում՝ 9*. Торговая площадь магазина определяется как сумма площадей торговых залов, помещений приема и выдачи заказов, зала кафетерия, площадей для дополнительных услуг покупателям. հայերեն տարբերակում՝ 19. Խանութի առևտրային մակերեսը որոշվում է որպես առևտրի սրահների, պատվերների ընդունման ու ձևակերպման շենքերի, սրճարանային սրահների, հաճախորդներին լրացուցիչ ծառայություն մատուցելու շենքերի գումարային մակերես: և այլն…. ե). ռուսերեն տարբերակում՝ 3.55*. Системы газоснабжения общественных зданий следует проектировать в соответствии со СНиП 42-01-2002 и Правилами безопасности в газовом хозяйстве. Установка газового оборудования в кухнях детских яслей-садов, буфетах и кафе театров и кинотеатров не допускается. В лечебных и амбулаторно-поликлинических учреждениях допускается предусматривать централизованное газоснабжение только в помещениях службы приготовления пищи, центральных заготовочных, лабораториях и стоматологических поликлиниках, размещаемых в отдельно стоящих зданиях. հայերեն տարբերակում՝ 35. Հասարակական շենքերի կենցաղային գազամատակարարումը պետք է նախատեսել ըստ ՀՀՇՆ 1V-12.03.01 շինարարական նորմերի պահանջների: 36. Գազի սարքավորումների տեղադրումը բուժկենտրոնների ստացիոնար և բուժական մասնաշենքերում, սննդի ներկառուցված սենքերում, թատրոնների ու կինոթատրոնների բուֆետներում ու սրճարաններում չի թույլատրվում: 37. Բժշկական գազամատակարարման համակարգը պետք է նախատեսվիմիայն ստացիոնար և միջամտություններ (վիրահատություն, ծնունդ, ինտենսիվ բուժում և այլն գործողություններ) ենթադրող հիվանդանոցաին մասնաշենքերում:
4 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.06.2018 20:54:09 3. Առավել ծավալուն առաջարկություններ կներկայացնենք համապատասխան ընթացակարգի համաձայն առաջին խմբագրությամբ նորմատիվը շրջանառության մեջ դնելու ժամանակ: Մինչ այդ առաջարկում ենք նաև. ա) Հրամանի 2-րդ կետը գրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ « 2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001թվականի հոկտեմբերի 1-ի նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N82 հրամանով սահմանված ցանկի «ՍՆիՊ 2.08.02-89 «Հասարակական շենքեր և կառուցվածքներ» պարբերությունը փոխարինել «ՀՀՇՆ 31-03-2018 «Հասարակական շենքեր և շինություններ» պարբերությամբ:» Փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ քաղաքաշինության նախարարի 01.10.2001թ. N 82 հրամանով են ամրագրվում ՀՀ տարածքում գործող նորմերը: բ) Հավելվածի 2-րդ կետից հանել «հիմնանորոգում» բառը, քանի որ այդ բառի սահմանումը չի նախատեսում այնպիսի աշխատանքներ, որի արդյունքում պարտադիր են ծավալահատակագծային փոփոխություններ: գ) 2-րդ կետի (բացի հանրակրթական նշանակության) արտահայտությունը հակասում է 5-րդ կետի պահանջին, համաձայն որի՝ նշված հրամանի նորմերը տարածվում են 1-ին հավելվածի ցանկում ներառված հասարակական շենքերի հիմնական խմբերի վրա, օրինակ՝ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի և 1-ին հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետ: դ) ներառել 1-ին հավելվածի ցանկում առկա օբյեկտների ույնականացման կանոնները: ե) գյուղական բնակավայրերի համար առանձին դրույթներ նախատեսել 51 և 235 կետերից բացի այլ կետերում նույնպես: Օրինակ՝ անընդունելի է հավելված 1-ի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսվող գյուղական համայնքների խանութների համար պարտադիր պահանջ ընդունել 15-րդ կետի պահանջը՝ «շենքերի մուտքերի նվազագույն բարձրությունը 2.4մ» կամ 28-րդ կետի պահանջը՝ «Հասարակական շենքերում պետք է նախատեսել ջեռուցման, օդափոխման ու օդի լավորակման համակարգեր» և այլն: զ) «Հիմնավորում բաժնում» «Շինարարական նորմերի նախագիծը քննարկվել» բառերը, «շահագրգիռ մարմիններ» և «մասնագիտական կազմակերպություններ» եզրույթները համապատասխանեցնել ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի 59-րդ կետի պահանջներին և տրամաբանությանը: է) Հրամանի նախագծում ավելացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ՝ «3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը»:
5 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.06.2018 20:57:18 «Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ-ն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի ՀՀՇՆ 31-03-2018 «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերը հաստատելու հրամանի վերաբերյալ առաջարկում է. 1.Հրամանի նախագիծը հետ կանչել և ներկայացնել միայն օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով, որի կարգավորող նորմերից մի քանիսը կներկայացնենք ստորև. ա) ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի հետևյալ կետերը՝ 57. Շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների մշակումն իրականացնում են մշակող կազմակերպությունները՝ դրանց մշակման տեխնիկական առաջադրանքում նշված ժամկետներում և հետևյալ փուլերում. 1) …… 2) 2-րդ փուլ՝ շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների առաջին խմբագրության հանրային քննարկում: Շահագրգիռ կազմակերպություններից ստացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա առաջին խմբագրության քննարկում և փոփոխությունների կատարում: Շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների վերջնական խմբագրության կազմում: Կարծիքների ամփոփագրի նախապատրաստում և ներկայացում համակարգող մարմնին: 58. Առաջին փուլում՝ համակարգող մարմինը, շինարարական նորմեր կամ կանոնների հավաքածուներ մշակող կազմակերպության հարցումների հիման վրա, նրան տրամադրում է ելակետային տվյալներ՝ ներառյալ միջազգային, տարածաշրջանային՝ եվրոպական ու միջպետական, ինչպես նաև ազգային փաստաթղթերի պատճեններ, որոնք անհրաժեշտ են նորմատիվ փաստաթղթի առաջին խմբագրությունում հաշվի առնելու համար: 59. Մշակող կազմակերպությունը՝ հաշվի առնելով այդ տվյալները, ապահովում է փաստաթղթի նախագծի առաջին խմբագրության մշակումը և պարզաբանման հետ համատեղ՝ պայմանագրով նախատեսված ժամկետում էլեկտրոնային տարբերակով ներկայացնում համակարգող մարմնին՝ հանրային քննարկման համար: Հանրային քննարկումն իրականացնելու համար համակարգող մարմինը և մշակող կազմակերպությունը նախագծի նյութերը գրությամբ ուղարկում են համապատասխանաբար` տվյալ փաստաթղթի տարածման ոլորտի պետական կառավարման մարմիններին ու շահագրգիռ կազմակերպություններին, ինչպես նաև տեղադրում են իրենց պաշտոնական կայքում: Հանրային քննարկման համար շահագրգիռ կազմակերպությունների անվանացանկը մշակող կազմակերպությանը տրամադրում է համակարգող մարմինը: 60. Հանրային քննարկումների համար ժամկետը (ոչ պակաս մեկ ամսից) նշվում են համակարգող մարմնի և մշակող կազմակերպության փաստաթղթերի նախագծերն ուղեկցող նամակներում: 66. Համակարգող մարմնի պատասխանատու ստորաբաժանումը կազմակերպում է մշակող կազմակերպության կողմից ներկայացված շինարարական նորմերի նախագծի քննարկում` գործող օրենսդրության և տեխնիկական առաջադրանքի պահանջներին համապատասխանության մասով և կազմում է դրա ընդունման հրամանի նախագիծը: 68. Համակարգող մարմնի կողմից նախապատրաստած շինարարական նորմերի հաստատման հրամանի նախագծում պետք է տրված լինի այն գործողության մեջ դնելու ամսաթիվը և դրա գործողության մեջ դնելու հետ կապված գործողությունը դադարեցնող կամ գործող փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին դրույթները: 72. Համակարգող մարմնի պատասխանատու ստորաբաժանումը շինարարական նորմերի (կանոնների հավաքածուի) հաստատումից (հավանության տալուց) առաջ իրականացնում է դրանց հաշվառումը և հատկացնում է փաստաթղթերի նշագրի հերթական համարը: բ) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջի համաձայն հիմնավորում, որտեղ հստակ կներկայացվի կարգավորման ենթակա խնդրի սահմանումը, առկա իրավիճակը, կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը, ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը, այդ թվում միջազգային փորձը և նախկինում գործող նորմի և առաջարկվող նոր տարբերակի հիմնական տարբերությունները: 2. Վերանայել ՀՀՇՆ 31-03-2018 «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի մշակման համար ծախսված պետական միջոցների նպատակահարմարությունը, քանի որ ներկայացվել է ՍՆիՊ 2.08.02-89 «Հասարակական շենքեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի թարգմանված կամ, լավագույն դեպքում, տեղայնացված տարբերակը, որում գրեթե ամբողջությամբ արտացոլվում է՝ բացառությամբ որոշ հղումների, գործող նորմերի պահանջները: Կարծում ենք, որ նմանատիպ աշխատանքները ամբողջությամբ տեղավորվում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համապատասխան վարչության կանոնադրությամբ նախատեսված աշխատանքների շրջանակներում: Ներկայացնենք վերոնշվածը հիմնավորող մի քանի փաստեր. ա) հայերեն տարբերակում՝ l. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ 1.Սույն «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերը (այսուհետ` շինարարական նորմեր) սահմանում են մինչև 16 հարկ բարձրությամբ հասարակական նշանակության շենքերի տեղադրմանը, շենքերի տակ գտնվող և սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքին, շենքային համալիրներին, գործառական խմբերի կազմակերպմանը, սենքերի կազմին և մակերեսներին, ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումներին, լուսավորմանը, ինժեներական կահավորանքին, ինչպես նաև շենքերի ներքին միջավայրի կազմակերպմանը ներկայացվող հիմնական պահանջները: 2.Սույն շինարարական նորմերը տարածվում են Հայաստանի Հանրապետությունում նոր կառուցվող, վերակառուցվող, հիմնանորոգվող կամ գործառնական նշանակության փոփոխման ենթակա հասարակական նշանակության (բացի հանրակրթական նշանակության) շենքերի ու շինությունների նախագծման վրա, անկախ դրանց սեփականության և կազմակերպաիրավական ձևից։ 3.Հանրակրթական նշանակության շենքերի ու շինությունների նախագծման խնդիրները կանոնակարգվում են ՀՀՇՆ 31-03.03 շինարարական նորմերով: 4.Սույն շինարարական նորմերը տարածվում են նաև բնակելի շենքերում ներկառուցվող ու սանիտարահիգիենիկ պահանջներին բավարարող հասարակական բնույթի սենքերին, որի համար լրացուցիչ պետք է պահպանել ՀՀՇՆ 31-01 շինարարական նորմերի պահանջները: ռուսերեն տարբերակում՝ Настоящие нормы и правила распространяются на проектирование общественных зданий (высотой до 16 этажей включ.) и сооружений, а также помещений общественного назначения, встроенных в жилые здания. При проектировании помещений общественного назначения, встроенных в жилые здания и встроенно-пристроенных к ним, следует дополнительно руководствоваться СНиП 31-01-2003. Размещение в общественных зданиях и сооружениях помещений иного назначения допускается при условии соблюдения экологических, санитарно-эпидемиологических и противопожарных требований, соответствующих общественным зданиям. Перечень основных групп зданий и помещений общественного назначения, на которые распространяется данный СНиП, приведен в обязательном приложении 1*. բ) ռուսերեն տարբերակում՝ 1.2*. Уменьшение от норм площадей, установленных для отдельных помещений или групп помещений, не должно превышать 5%; для помещений, встроенных в жилые дома, - 15%. 47. հայերեն տարբերակում՝ Առանձին շենքերի կամ շենքերի խմբերի մակերեսների համար նախատեսված նորմերի նվազեցումը թույլատրվում է մինչև 10%, իսկ բնակելի շենքերում ներկառուցվող շենքերի համար՝ 15%: Նորմերի նշված նվազեցումները չպետք է վատթարացնեն տվյալ սենքի գործառման ընթացքը: գ) հայերեն տարբերակում՝ 13. Շենքերում ներկառուցվող մինչև 40 մարդ տարողունակությամբ սոցիալական սպասարկման օբյեկտների և մինչև 250 մ2 առևտրային մակերեսով առևտրային օբյեկտների բարձրությունը թույլատրվում է ընդունել ներկառուցվող (այդթվում բնակելի) շենքի հարկի բարձրության չափ: ռուսերեն տարբերակում՝ 2. Высоту помещений в общественных зданиях общей вместимостью до 40 чел., а предприятий розничной торговли торговой площадью до 250 м допускается принимать по высоте этажа жилого здания, куда они встраиваются. դ) ռուսերեն տարբերակում՝ 9*. Торговая площадь магазина определяется как сумма площадей торговых залов, помещений приема и выдачи заказов, зала кафетерия, площадей для дополнительных услуг покупателям. հայերեն տարբերակում՝ 19. Խանութի առևտրային մակերեսը որոշվում է որպես առևտրի սրահների, պատվերների ընդունման ու ձևակերպման շենքերի, սրճարանային սրահների, հաճախորդներին լրացուցիչ ծառայություն մատուցելու շենքերի գումարային մակերես: և այլն…. ե). ռուսերեն տարբերակում՝ 3.55*. Системы газоснабжения общественных зданий следует проектировать в соответствии со СНиП 42-01-2002 и Правилами безопасности в газовом хозяйстве. Установка газового оборудования в кухнях детских яслей-садов, буфетах и кафе театров и кинотеатров не допускается. В лечебных и амбулаторно-поликлинических учреждениях допускается предусматривать централизованное газоснабжение только в помещениях службы приготовления пищи, центральных заготовочных, лабораториях и стоматологических поликлиниках, размещаемых в отдельно стоящих зданиях. հայերեն տարբերակում՝ 35. Հասարակական շենքերի կենցաղային գազամատակարարումը պետք է նախատեսել ըստ ՀՀՇՆ 1V-12.03.01 շինարարական նորմերի պահանջների: 36. Գազի սարքավորումների տեղադրումը բուժկենտրոնների ստացիոնար և բուժական մասնաշենքերում, սննդի ներկառուցված սենքերում, թատրոնների ու կինոթատրոնների բուֆետներում ու սրճարաններում չի թույլատրվում: 37. Բժշկական գազամատակարարման համակարգը պետք է նախատեսվիմիայն ստացիոնար և միջամտություններ (վիրահատություն, ծնունդ, ինտենսիվ բուժում և այլն գործողություններ) ենթադրող հիվանդանոցաին մասնաշենքերում: 1.Չի ընդունվել: ա. ՉԻ ընդունվել 1.Հրամանի նախագիծը ներկայացվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: ա. Նորմատիվ փաստաթղթի մշակումը իրականացվում է գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով: Շինարարական նորմերի նախագծի մշակման բոլոր փուլերը իրականացվել է ՀՀՇՆ ՀՀՇՆ 10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան: Շինարարական նորմերի նախագիծը ուղղարկվել է շահագրգիռ մարմինների և մասնագիտացված կազմակերպությունների քննարկմանը: Նախագծի առաջին խմբագրությունը տեղադրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքի «Օրենսդրություն» բաժնի «Իրավական ակտերի նախագծեր» ենթաբաժնում: Ստացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա լրամշակվել է նախագիծը և նույնպես տեղադրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքի «Օրենսդրություն» բաժնի «Իրավական ակտերի նախագծեր» ենթաբաժնում: Հրամանի նախագիծը նախապատրաստվել է ՀՀ օրենսդրության պահանջների համապատասխան: Հրամանի նախագծում գործողության ժամկետի վերաբերյալ պահանջը կսահմանվի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան: Շինարարական նորմերի նշագրի հերթական համարը իրականացվել է ՀՀՇՆ ՀՀՇՆ 10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի 1-ին հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի համալիրի կազմին համապատասխան: Հրամանի նախագիծը կազմվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: Հիմնավորումը կազմվել է և շրջանառությամ մեջ է դրվել մինչև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը, որտեղ նկարագրված է առկա իրավիճակը և կարգավորման նպատակները և անհրաժեշտությունը,իսկ փորձաքննության ներկայացնելուց հիմնավորումը կհամապատասխանի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: 2. Փաստաթղթի մշակման համար հատկացված ֆինանսական միջոցները տրամադրվել է ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի N8 արձանագրային որոշմամբ և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կանոնադրությամբ համապատասխան ստորաբաժանման գործառույթներին համապատասխան ստորաբաժանումը կազմակերպում և համակարգում է նորմատիվ փաստաթղթերի մշակման աշխատանքները: ա.Անհասկանալի է փաստաթղթի դրույթների նույնությամբ կրկնությունը, ինչպես նաև համեմատականի անհրաժեշտություն չկա, քանի որ այն նախկի ԽՍՀՄ ժամանակաշրջանի փաստաթուղթ է: Դեռ նախարարության ծրագրերում նախատեսված է եղել այդ փաստաթղթերը փոխարինել նոր փաստաթղթերով, որոնք պետք է համապատասխանեին «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի և օրենսդրության պահանջներին, որպեսզի ստանային պետական գրանցում: Շինարարական նորմերի մշակման ժամանակ հղումներ կատարվում են արդեն իսկ գոյություն ունեցող համապատասխան շինարարական նորմերին, որոնց պահանջների սահմանումը անհրաժեշտ է մշակվող փաստաթղթում: Համեմատականներից երևում է, որ փաստաթուղթը միայն թարգմանություն չէ և պաստաթուղթը պետք է համահունչ լինի միջպետական, միջազգային և եվրոպական նորմերի պահանջներին:
6 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 04.06.2018 20:57:18 3. Առավել ծավալուն առաջարկություններ կներկայացնենք համապատասխան ընթացակարգի համաձայն առաջին խմբագրությամբ նորմատիվը շրջանառության մեջ դնելու ժամանակ: Մինչ այդ առաջարկում ենք նաև. ա) Հրամանի 2-րդ կետը գրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ « 2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001թվականի հոկտեմբերի 1-ի նորմատիվատեխնիկական ակտերի կանոնակարգման մասին» N82 հրամանով սահմանված ցանկի «ՍՆիՊ 2.08.02-89 «Հասարակական շենքեր և կառուցվածքներ» պարբերությունը փոխարինել «ՀՀՇՆ 31-03-2018 «Հասարակական շենքեր և շինություններ» պարբերությամբ:» Փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ քաղաքաշինության նախարարի 01.10.2001թ. N 82 հրամանով են ամրագրվում ՀՀ տարածքում գործող նորմերը: բ) Հավելվածի 2-րդ կետից հանել «հիմնանորոգում» բառը, քանի որ այդ բառի սահմանումը չի նախատեսում այնպիսի աշխատանքներ, որի արդյունքում պարտադիր են ծավալահատակագծային փոփոխություններ: գ) 2-րդ կետի (բացի հանրակրթական նշանակության) արտահայտությունը հակասում է 5-րդ կետի պահանջին, համաձայն որի՝ նշված հրամանի նորմերը տարածվում են 1-ին հավելվածի ցանկում ներառված հասարակական շենքերի հիմնական խմբերի վրա, օրինակ՝ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի և 1-ին հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետ: դ) ներառել 1-ին հավելվածի ցանկում առկա օբյեկտների նույնականացման կանոնները: ե) գյուղական բնակավայրերի համար առանձին դրույթներ նախատեսել 51 և 235 կետերից բացի այլ կետերում նույնպես: Օրինակ՝ անընդունելի է հավելված 1-ի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսվող գյուղական համայնքների խանութների համար պարտադիր պահանջ ընդունել 15-րդ կետի պահանջը՝ «շենքերի մուտքերի նվազագույն բարձրությունը 2.4մ» կամ 28-րդ կետի պահանջը՝ «Հասարակական շենքերում պետք է նախատեսել ջեռուցման, օդափոխման ու օդի լավորակման համակարգեր» և այլն: զ) «Հիմնավորում բաժնում» «Շինարարական նորմերի նախագիծը քննարկվել» բառերը, «շահագրգիռ մարմիններ» և «մասնագիտական կազմակերպություններ» եզրույթները համապատասխանեցնել ՀՀՇՆ10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի 59-րդ կետի պահանջներին և տրամաբանությանը: է) Հրամանի նախագծում ավելացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ՝ «3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը»: 3.Չի ընդունվել: 3. Շինարարական նորմերի նախագիծը արդեն իսկ լրամշակվել է շահագրգիռ մարմինների և մասնագիտացված կազմակերպությունների կողմից ներկայացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա ու տեղադրվել է լրամշակված տարբերակը: Հրամանի 2-րդ կետը շարադրվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան: Հավելվածի 2-րդ կետում ծավալահատակագծային փոփոխությունների մասին պահանջ չկա: Անհասկանալի են համեմատական զուգահեռականները «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի և 1-ին հավելվածի կետերի միջև: 15-րդ կետի պահանջը վերաբերում է տեխնիկական սպասարկման միջանցքներին, այլ ոչ թէ գյուղական համայնքների խանութներին: Անկախ շենքերի գործառնական նշանակություններից, շենքերում պետք է նախատեսված լինեն ինժեներական համակարգեր (օդափոխություն, ջեռուցում, օդի լավորակում,ջրամատակարարում և այլն): «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի 59-րդ կետի «պետական կառավարման մարմին» տերմինի համար պետք է ավելացնել նաև «շահագրգիռ» բառը, քանի որ ոչ շահագրգիռ մարմիններ ուղարկելու իմաստը չկա, ինչը վերաբերում է նաև մասնագիտացված կազմակերպությանը: Ընդհանրապես առաջարկությունները և դիտողությունները կարելի է ներկայացնել ավելի համառոտ, կոնկրետ ու հասկանալի: ՀՀ կառավարության 2017 թ. փետրվարի 23-ի նիստի N 8