Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԿՈՆԿՈՒՐՍ ՄՈՆԴԻԱԼ ԴԵ ԲՐՅՈՒՍԵԼ 2026» ԳԻՆՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄՏԵՍ - ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականին իրականացնել «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի միջոցառումը։  Միջոցառման իրականացումը կնպաստի Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, Հայաստանի մարզային համայնքների կյանքի աշխուժացմանը, կխթանի միջազգային շուկաներում հայկական գինիների առաջմղմանը և արտահանմանը, Հայաստանի՝ որպես գրավիչ գինու զբոսաշրջության երկրի ճանաչելիության բարձրացմանը, նոր գործարար կապերի ստեղծմանը, համագործակցության նոր հնարավորությունների, ներքին շուկայում գինու սպառման մշակույթի տարածմանը, մասնագիտական փորձի փոխանակմանը։

  • Discussed

    26.09.2025 - 11.10.2025

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

  • Ministry

    Ministry of Economy

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1474

Print

Suggestions

Անի Ավետիսյան

29.09.2025

Հայաստանում «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի կազմակերպումը բացառիկ հնարավորություն է մեր երկրի համար՝ ամրապնդելու իր դիրքը միջազգային գինեգործական քարտեզի վրա։ Միջոցառումը միաժամանակ ունի տնտեսական, մշակութային, կրթական և զբոսաշրջային նշանակություն։ Այն կնպաստի ոչ միայն հայկական գինիների ճանաչելիության և արտահանման շուկաների ընդլայնմանը, այլև Հայաստանի՝ որպես գինու հնագույն բնօրրան և ժամանակակից զբոսաշրջային ուղղություն ներկայացմանը։ Պետական ներդրումները ծրագրի մեջ պետք է դիտարկվեն որպես ռազմավարական ներդրումներ՝ ապահովելով տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համակցված արդյունք։ Ծրագիրը համապարփակ է և ներառում է մրցույթի կազմակերպման հիմնական բաղադրիչները։ Սակայն առավել արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է․ 1. Հատուկ ուշադրություն դարձնել տեղական ներուժի զարգացմանը՝ կազմակերպելով վարպետաց դասեր, ուսուցողական ծրագրեր և համայնքների ներգրավվածություն։ 2. Մշակել հստակ ճանապարհային քարտեզ և միջգերատեսչական կառավարման համակարգ՝ ծրագրի բոլոր փուլերը ժամանակին և որակյալ իրականցնելու նպատակով։ Կարծում եմ, որ ծրագիրը կդառնա ոչ միայն բարձրակարգ միջազգային միջոցառում, այլ նաև երկարաժամկետ զարգացման գործիք Հայաստանի գինեգործության և զբոսաշրջության համար։

Մարինե Հովհաննիսյան

27.09.2025

Ծրագրային կառուցվածքում ավելացնել առանձին մոդուլ, որը կապահովի միջազգային փորձի փոխանցումը և հայկական գինեգործության ոլորտի կրթական զարգացումը։ ​Մոդուլի անվանումը ​«Գիտակրթական հարթակ և միջազգային վարպետության դասեր (Masterclasses)» ​Հիմնավորում ​Միջոցառմանը մասնակցում են 320 միջազգային փորձագետներ, այդ թվում՝ բարձր վարկանիշ ունեցող Masters of Wine-եր։ Այս ռեսուրսը պետք է օգտագործվի ոչ միայն գինու գնահատման, այլև հայկական ոլորտի մասնագետների կարողությունների բարձրացման համար։ Ներկայիս ծրագրում բացակայում է մեխանիզմը, որով կապահովվի այս գիտելիքի փոխանցումը և երկարաժամկետ կրթական ազդեցությունը։ ​Առաջարկություն • ​Վարպետության դասերի կազմակերպում. Ծրագրի ընթացքում նախատեսել 5-8 Masterclasses՝ անցկացվող միջազգային հեղինակավոր փորձագետների կողմից։ • ​Թեմատիկ կենտրոնացում. Դասերը պետք է կենտրոնանան հայկական ավանդական տեսակների (Արենի, Ոսկեհատ և այլն) միջազգային շուկայում ներկայացման լավագույն փորձի, ինչպես նաև գինեգործության ժամանակակից միտումների և տեխնոլոգիաների վրա։ • ​Թիրախային մասնակցություն. Ապահովել անվճար կամ զգալի զեղչերով մասնակցություն Հայաստանի երիտասարդ գինեգործներին, տեխնոլոգներին, սոմելիեներին և ոլորտի ուսանողներին։ ​Ակնկալվող արդյունք. Մոդուլի ներդրումը կփոխակերի միջոցառումը ոչ միայն միջազգային մրցույթի, այլև կրթական հարթակի, որը կապահովի հայկական գինեգործության մասնագիտական որակի բարձրացում՝ համաձայն համաշխարհային չափանիշների։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: