Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2291-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը: 

ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ն ընդգրկված Lեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կարգը:

  • Discussed

    26.09.2025 - 11.10.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1620

Print

Suggestions

Մերի Ստեփանյան

09.10.2025

Շատ կարևոր եմ համարում այս փոփոխությունը, այն հնարավորություն կտա ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շարունակել իրենց կրթությունը: Կարևոր է, որ փոխհատուցման կարգը լինի հստակ սահմանված, որ բոլորը կարողանան հեշտ օգտվել դրանից: Նաև շատ լավ է, որ բոլոր ուսումնական հաստատություններն ընդգրկվում են: Կրթության համար կարևեր նախագիծ է:

Լիլիթ Օհանյան

08.10.2025

Նախագիծը կարևոր և անհրաժեշտ քայլ է Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրի շարունակականությունն ու ընդգրկունությունն ապահովելու գործում։ Առաջարկում եմ ԿԳՄՍՆ-ի կողմից իրականացնել լրացուցիչ տեղեկատվական և կազմակերպչական միջոցառումներ՝ բարձրացնելու ծրագրի շահառուների իրազեկվածությունը և ապահովելու պարզ, հասկանալի տեղեկատվական միջավայր։ Մասնավորապես՝ նպատակահարմար է նախարարության պաշտոնական կայքում կամ շահառու բուհերի հարթակներում ստեղծել մեկ միասնական տեղեկատվական բաժին՝ ծրագրի պայմանների, դիմումների կարգի, անհրաժեշտ փաստաթղթերի և հաճախ տրվող հարցերի պատասխանների հրապարակմամբ, ինչպես նաև կոնտակտային տվյալներով՝ խորհրդատվության համար։Այս քայլերը չեն պահանջում իրավական ակտի փոփոխություն կամ լրացուցիչ ֆինանսական միջոցներ, սակայն կբարձրացնեն ծրագրի թափանցիկությունն ու հասանելիությունը, կնվազեցնեն սխալ կամ ուշ դիմումների դեպքերը և կապահովեն հավասար հնարավորություն բոլոր շահառուների համար։

«Ժողովրդավար Հայաստան» ՀԿ

08.10.2025

ՀՀ Կառավարության 2023թ. դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշմամբ հաստատվել է ՀՀ նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում մինչև 2023թ. սեպտեմբերի 19-ն ընդգրկված Լեռնային Ղարաբաղի սովորողների ուսման վարձի փոխհատուցման տրամադրման կարգը, իսկ 2025թ. հոկտեմբերի 6-ից հոկտեմբերի 16-ը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է դրել «ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը, սակայն փոփոխությամբ չեն ներառվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ընտանիքների որոշ սովորողներ, որոնք հանդիսանում են ՀՀ Կառավարության 2023թ. հոկտեմբերի 12-ի N 1763-Լ և 2024թ. նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշումների շրջանակում Լեռնային Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միոցառումների շահառուներ: Առաջարկվում է «ՀՀ Կառավարության 2023թ. դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը լրացնել՝ մասնավորապես՝ Որոշման 5-րդ կետի՝ 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ-ից հետո՝ «2023թ. հոկտեմբերի 12-ի N 1763-Լ և 2024թ. նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշումների...» բառերով: Այսինքն՝ «5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշման շրջանակներում աջակցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Հայաստանի Հանրապետության Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ, 2023թ. հոկտեմբերի 12-ի N 1763-Լ և 2024թ. նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշումների շրջանակում շահառու հանդիսացող սովորողների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ուղղությամբ՝ սույն որոշման հրապարակումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում»։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: