Under development
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
-
3 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 34-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և դատախազը» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետից հանել «նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 282-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «կամ դատախազի» բառերը:
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«3. Հետաքննության մարմինը, քննիչը միջնորդություն հարուցելու որոշման պատճենն ուղարկում է հսկող դատախազին։ Միջնորդություն հարուցելու որոշումը (պատճենը) դատարան և հսկող դատախազին կարող է ուղարկել պաշտոնական էլեկտրոնային փոստով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 283-րդ հոդվածում՝
- 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Միջնորդությունները քննում է դատավորը միանձնյա, դռնփակ դատական նիստում: Դատավարական հարկադրանք կիրառելու մասին միջնորդությունը քննարկվում է այն ներկայացրած պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ: Դատարանի պահանջով կամ միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձի նախաձեռնությամբ քննչական գործողություններ կատարելու միջնորդության քննարկմանը մասնակցում է միջնորդությամբ դիմած պաշտոնատար անձը կամ նրա ներկայացուցիչը։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մաս.
«6. Որոշումը կայացնելու օրը դատարանն այն ուղարկում է միջնորդություն հարուցած անձին, իսկ որոշման պատճենը՝ հսկող դատախազին:»:
Հոդված 5. Օրենսգրքի 284-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Միջնորդությունը քննարկում է դատավորը միանձնյա, դռնփակ դատական նիստում: Դատարանի պահանջով կամ միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձի նախաձեռնությամբ միջնորդության քննարկմանը մասնակցում է միջնորդությամբ դիմած պաշտոնատար անձը կամ նրա ներկայացուցիչը։ Միջնորդությունը պետք է քննարկվի և որոշում կայացվի այն ստացվելուց հետո՝ 12 ժամվա ընթացքում:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
-
Discussed
21.05.2018 - 11.06.2018
-
Type
Law
-
Area
Justice
-
Ministry
RA Investigative Committee
Views 9314
Print