«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1339-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1339-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի «Պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմիններ սահմանելու մասին» N 1339-Ն որոշմաբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված պահանջներին համապատասխան՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված արտադրանքի համապատասխանության հավաստում՝ պետական գրանցում իրականացնում են ԵԱՏՄ սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված ու նշանակված համապատասխանության գնահատման մարմինները (ՀԳՆՄ՝ սերտիֆիկացման մարմիններ ու փորձարկման լաբորատորիաներ), որոնք փաստաթղթերի փորձաքննության և արտադրանքի լաբորատոր բոլոր փորձարկումների դրական արդյունքների հիման վրա հայտատուին տրամադրում են արտադրանքի պետական գրանցման վկայական։
Ներկա պահին ՀԳՆՄ-ները պարենային և ոչ պարենային արտադրանքի պետական գրանցման մասին տեղեկատվությունը պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում ներառելու նպատակով դիմում են՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ պարենային արտադրանքի գրանցման մասով, իսկ ոչ պարենային արտադրանքի գրանցման մասով՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին։
Որոշմամբ սահմանված է, որ Տեսչական մարմինները մեկօրյա ժամկետում անճշտություններ, սխալներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնում են ՀԳՆՄ-ին և առաջարկում երկօրյա ժամկետում վերացնել դրանք: Արտադրանքի պետական գրանցման մասին տեղեկատվությունը ռեեստրում ներառվում է անճշտությունների, սխալների, վրիպակների վերացումից հետո՝ եռօրյա ժամկետում:
Սահմանված ժամկետում թերությունները չուղղելու դեպքում տեղեկատվությունը չի ներառվում ԵԱՏՄ պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1339-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է ուղղել Որոշման կիրարկման ընթացքում առաջացած բացերը, պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում գրանցված անհամապատասխան պետական գրանցման վկայականների առկայությունը բացառելու նպատակով, մասնավորապես՝
- Թեև վկայականի տրամադրման մասին որոշումն ընդունվում է ՀԳՆՄ-ի կողմից՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխան բոլոր փաստաթղթերի փորձաքննության և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի անվտանգության բոլոր ցուցանիշների լաբորատոր դրական փորձարկումների համապատասխան արդյունքների հիման վրա՝ Նախագծով նախատեսվում է նաև Էկոնոմիկայի նախարարի 2019 թվականի հունիսի 21-ի 425-Ն հրամանով սահմանված պահանջների պահպանման պահանջը.
- Որոշմամբ սահմանված է, որ Տեսչական մարմինները մեկօրյա ժամկետում անճշտություններ, սխալներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնում են ՀԳՆՄ-ին և առաջարկում երկօրյա ժամկետում վերացնել դրանք: Արտադրանքի պետական գրանցման մասին տեղեկատվությունը ռեեստրում ներառվում է անճշտությունների, սխալների, վրիպակների վերացումից հետո՝ եռօրյա ժամկետում:
Նախագծով նախատեսվում է, որ պետական գրանցման վկայականի տրամադրման համար սահմանված փաստաթղթերը ոչ ամբողջական լինելու, ինչպես նաև փաստաթղթերում անճշտությունների, սխալների, վրիպակների, տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների անհամապատասխանության հայտնաբերման դեպքում համապատասխան տեսչական մարմինը 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է ՀԳՆՄ-ին և առաջարկում 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում վերացնել դրանք։
- Նախագծով նախատեսվել է նաև վերահսկողական գործառույթների իրականացման շրջանակներում հայտնաբերված և օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման արդյունքում ռեեստրում համապատասխան տեսչական մարմնի կողմից վկայականի գործողության կասեցման կամ դադարեցման մասով կարգավորումները:
- Առաջարկվող կարգավորումների բնույթը.
Նախագծով նախատեսվում են Որոշմամբ սահմանված և կիրարկման ընթացքում հայտնաբերված բացերի շտկում:
Նման փոփոխության արդյունքում համապատասխան տեսչական մարմնին տրվում է նաև իրավասություն պետական գրանցման վկայականի գործողության կասեցման կամ դադարեցման մասին տեղեկատվությունը ներառել ռեեստրում և որոնց համար նախատեսված են հստակ դեպքեր։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կկարգավորվի պետական գրանցման վկայականի գրանցման գործընթացը և շուկայում շրջանառվող և պետական գրանցման ենթակա արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի պահանջներին, իսկ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում անհամապատասխան և մարդու առողջության և անվտանգության պահպանության վրա ազդող արտադրանք հայտնաբերելու դեպքում համապատասխան տեսչական մարմին կողմից տվյալ արտադրանքի պետական գրանցման վկայականը կկասեցվի կամ կդադարեցվի:
5․ Այլ տեղեկություններ․
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն Կառավարության 2021-2026 թթ. Ծրագրի Էկոնոմիկայի նախարարությանը վերապահված «11. Որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացում» միջոցառման իրականացումից և Նախագծի ընդունմամբ կապահովվի 2025-2026թթ․ համապատասխանության գնահատման հուսալի ծառայությունների մատուցում, չափանիշներին հետևելի համապատասխանության գնահատման գործունեության (պետական գրանցման) վստահելի արդյունքներ:
-
Discussed
22.09.2025 - 12.10.2025
-
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 840
Print