Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով էլեկտրոնային աճուրդների անցկացման արդյունավետության բարձրացմամբ, Համակարգի գործարկումից հետո առաջացած թերությունների շտկմամբ։

 1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի «Պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը հաստատելու մասին» N 1667-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված հավելվածի 18-րդ կետի համաձայն՝ Համակարգում գրանցված անձը կարող է մասնակցել էլեկտրոնային աճուրդին Որոշմամբ հաստատված կարգի 20-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից առնվազն 5 րոպե առաջ նախավճար վճարելու դեպքում: Համակարգի գործարկումից ի վեր գրանցվել են դեպքեր, երբ քաղաքացիները նախավճարը փոխանցել են նախքան աճուրդի մեկնարկը։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի 29.12.2023թ․ թիվ 582-Ա հրամանի N 1 Հավելվածի 15-րդ կետի համաձայն՝ համակարգի տեխնիկական անսարքության (ձախողման) դեպքում էլեկտրոնային աճուրդների անցկացումը կարող է կասեցվել մինչև տեխնիկական անսարքությունների վերացումը, որոնց մասին պետք է տեղեկացվի տվյալ աճուրդի մասնակիցներին, սակայն Հավելվածում բացակայում են իրավակարգավորումներ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, երբ տեխնիկական անսարքությունն արձանագրվել է աճուրդի ավարտից հետո։

 

2025 թվականի մարտ ամսից Համակարգի միջոցով անցկացվում են վարձակալության ենթակա տարածքների էլեկտրոնային աճուրդներ։ Գործընթացի իրականացման ընթացքում ի հայտ են եկել դեպքեր, երբ որոշ մասնակիցներ բարձրացնելով մեկնարկային արժեքը մինչև շուրջ 3 մլն ՀՀ դրամ, հրաժարվում են արձանագրությունը ստորագրելուց:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Նախագծով առաջարկվել է Որոշման մեջ կատարել համապատասխան լրացում, համաձայն որի Համակարգում գրանցված անձը կարող է մասնակցել էլեկտրոնային աճուրդին նաև Որոշմամբ հաստատված կարգի 20-րդ կետով սահմանված ժամկետի մեկնարկից սկսած։

Նախագծով սահմանվել է պետական գույքի վարձակալության տրամադրման դեպքում էլեկտրոնային աճուրդի մասնակցության նախավճարի չափը՝ համաձայն սանդղակի՝

1) լոտի մեկնարկային գնի մինչև 100 000 դրամի դեպքում նախավճարի չափը սահմանվում է մեկնարկային գնի 300 տոկոսի չափով.

2) լոտի մեկնարկային գնի 100 001- 1 000 000 դրամի դեպքում` 100 տոկոսի չափով.

3) լոտի մեկնարկային գնի 1 000 001 դրամից ավելիի դեպքում` 50 տոկոսի չափով:

Ընդ վորում, Նախագծով լոտի մեկնարկային գնի մինչև 100 000 դրամի դեպքում նախավճարի չափը մեկնարկային գնի 300 տոկոսի չափով սահմանելու անհրաժեշտությունը պայմանավորված է անբարեխիղճ մասնակիցների մասնակցությունը բացառելու համար:

Նախագծով սահմանվել է դրույթ, ըստ որի վարձակալության տրամադրման դեպքում աճուրդային արձանագրության չստորագրման արդյունքում չկայացած աճուրդի դեպքում, հաջորդ աճուրդը կազմակերպվում է առանց մեկնարկային գնի նվազման, իսկ մասնակցության նախավճարի չափը սահմանվում է՝ սույն Որոշմամբ սահմանված կարգի 18-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված սանդղակով հաշվարկված նախավճարի մեծությունը բազմապատկելով 1.1 գործակցով։ Ընդ որում վարձակալության տրամադրման դեպքում տվյալ մասնակիցը կորցնում է գույքի վարձակալության համար տվյալ լոտի բոլոր հաջորդիվ անցկացվող աճուրդներին մասնակցելու իրավունքը:

Գործող որոշման մեջ տարանջատված չեն շարժական և անշարժ գույքերն աճուրդով վաճառքի ներկայացնելուց` չվաճառվելու դեպքում հաջորդ և հերթական աճուրդների կազմակերպման ժամանակ մեկնարկային գնի համապատասխան տոկոսային հարաբերակցությամբ իջեցնելու հետ կապված իրավահարաբերությունները, ինչը սույն նախագծով կարգավորվել է, մասնավորապես՝ կարգավորվել է, թե շարժական գույքը չվաճառվելու դեպքում կոնկրետ քանի տոկոսով է վաճառքի դրվում, ինչպես նաև՝ առանձին կարգավորմամբ սահմանվել է, թե անշարժ գույքը չվաճառվելու դեպքում երկրորդ և հետագա աճուրդների ժամանակ կոնկրետ քանի տոկոսով է վաճառքի հանվում:

Նախագծով կարգավորվել և տարանջատվել է նաև, թե էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը շարժական, անշարժ և վարձակալության տրման դեպքում աճուրդի անցկացման օրվանից քանի օր առաջ է հրապարակվում և քանի որ հետո են աճուրդներն անցկացվում, այդ թվում՝ չկայացած էլեկտրոնային աճուրդից քանի օր հետո է հրապարակային ծանուցումը տեղադրվում և աճուրդն անցկացվում:

Կատարվել են հստակեցումներ էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակցի վճարումները կատարելուց հետո հաղթող մասնակցի հետ առուվաճառքի կամ վարձակալության պայմանագիր կնքելու, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների և սահմանված իրավունքի գրանցման աշխատանքների վերաբերյալ։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

  1. 2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. 3. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում կբարձրանա պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման նպատակով Համակարգի միջոցով էլեկտրոնային աճուրդների անցկացման արդյունավետությունը։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 253-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։

 

  • Discussed

    22.09.2025 - 07.10.2025

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1143

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: