ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
Իրավական ակտի անհրաժեշտությունը
Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական բյուջեից մի շարք ծրագրերով այլ դոտացիայի հաշիվներին մուտք եղած գումարները այլ ոչ հարկային եկամուտ տեղափոխելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև մի շարք հոդվածային տեղաշարժերով՝ ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ՝ հիմք ընդունելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետը, մասնավորապես`
Եկամտային մաս
- Քաղաքաշինության գծով տուրքեր /900165101305/ եկամտատեսակի պլանը 200.000 դրամից ավելացնել 13.000.000 դրամով և սահմանել 13.200.000 դրամ ՝ պլանային և փաստացի ցուցանիշների իրատեսությունն ապահովելու նպատակով։
- 900165101495 /պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիա/ հաշվի պլանը պակասեցնել 27029700 դրամով և սահմանել 0 դրամ։
- 900165101180 /այլ ոչ հարկային եկամուտներ/ հաշվի պլանը սահմանել 22.655.120 դրամ, ինչը ներառում է ՆՈՒՀ-երին տրամադրված 15.267.120 դր., 4.188.000դր. կամավոր ատեստավորված ուսուցիչների լրավճարի գումար, կովերի արհեստական բեղմնավորման ծրագրի գումար՝ 2.000 դրամ և 390.000 դրամ։
Ծախսային մաս
1.Սևանի համայնքապետարանի աշխատակազմ /01-01-01/
-հոդված 4111 / աշխատավարձ/ ՝ պլանը պակասեցնել 10.000.000 դրամով և սահմանել 290.000.000 դրամ.
-հոդված 4112 /պարգևավճար/՝ պլանն ավելացնել 10.000.000 դրամով և սահմանել 23.000.000 դրամ.
-հոդված 4215/ ապահովագրական ծախսեր/ ՝ պլանն ավելացնել 100.000 դրամով և սահմանել 250000 դրամ.
-հոդված 4232 /համակարգչային ծառայություն/ ՝ պլանն ավելացնել 2.644.000 դրամով և սահմանել 6 694 000 դրամ:
- 2. ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /01-6-1/
- հոդված 4241 /մասնագիտական ծառայություններ/՝ պլանն ավելացնել 10.000.000 դրամով և սահմանել 15.000 դրամ.
- հոդված 4269 / հատուկ նպատակային այլ նյութեր/ պլանն ավելացնել 2.500.000 դրամով և սահմանել 4500000 դրամ.
- հոդված 4657 /կապիտալ դրամաշնորհներ/՝ պլանը պակասեցնել 10 428 580 դրամով և սահմանել 116.231.200 դրամ.
- հոդված 4251/ շենք-շինությունների ընթացիկ նորոգում/՝ պլանը պակասեցնել 400.000 դրամով և սահմանել 2.000 դրամ.
- հոդված 5134/ նախագծային աշխատանքներ/՝ պլանը ավելացնել 750.000 դրամով և սահմանել750.000դրամ.
- հոդված 5129 / այլ սարքավորումներ/՝ պլանը պակասեցնել 750.000 դրամով և սահմանել 19.250.000 դրամ.
- հոդված 5112 /շենք-շինությունների շինարարություն/՝ պլանը սահմանել 2.000 դրամ.
- հոդված 5113 /շենք-շինությունների վերանորոգում/՝ պլանը պակասեցնել 2.000 դրամով և սահմանել 88.000.000 դրամ։
- 3. Տնտեսական հարաբերություններ /04-0-0/
-ճանապարհային տնտեսություն/ 04-0-1/
-4251 /շենք-շինությունների ընթացիկ նորոգում/՝ պլանը ավելացնել 1400.000 դրամով և սահմանել 6.400.000 դրամ։
-գյուղատնտեսություն /04-0-2/
-4241 /մասնագիտական ծառայություններ/՝ պլանը սահմանել 2.810.000 դրամ:
- 05-1-10/ Աղբահանություն
- 4511 / սուբվենցիա «Սևանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ –ին / հոդվածը պակասեցնել 20.000.000 դրամով և սահմանել 380.000.000 դրամ.
-4657 /կապիտալ դրամաշնորհ «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ » ՍՊԸ-ին/՝ սահմանել 20.000.000 դրամ:
- 5. Այլ մշակութային ծախսեր /08-2-4 /
- 4727 /կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից/՝ պլանը սահմանել 100.000 դրամ:
- 6. Սոցիալական արտոնություններ /10-7-1/
- 4729 / այլ նպաստներ բյուջեից/՝ պլանը պակասեցնել 100.000 դրամով և սահմանել 25.900.000 դրամ։
Առկա իրավիճակը
Անհրաժեշտություն է առաջացել կատարելու ֆինանսական նշված հատկացումները, որոնց միջոցով կկարգավորվեն համայնքի առաջնահերթությունները և ընթացիկ խնդիրները:
Կարգավորման առարկան
Համայնքային բյուջեում փոփոխություններ կատարելու գործընթացն ապահովվում է «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետություն բյուջետային համակարգի մասին» օրենքներով:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Համայնքում ծրագրերի իրականացման, կայուն զարգացման ապահովման համար ակնկալվում են տեսանելի արդյունքներ:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք են՝
- համայնքի ղեկավար
- համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի մասնագետներ:
-
Discussed
22.09.2025 - 07.10.2025
-
Type
Decision
-
Area
Financial, Local government
-
Ministry
Sevan Municipality of Gegharquniq marz
-
Status
Views 999
Print