Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 987-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ                                 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

   2025 թվականի ____________ N        - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի
N 987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» N 987-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները. 

1) Հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը ենթակայանների բառից հետո լրացնել գազաբաշխիչ կետերի, հենասյունների բառերով,

2) Հավելվածի 1-ին կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

7) ներդրումային ծրագրի առկայության, որը պետք է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով հավանության արժանանա կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արդեն իսկ հավանության արժանացած.,

3) Հավելվածի 1-ին կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

8) ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման (օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության, լեռնահատկացման ակտի և ընդերքօգտագործման պայմանագրի առկայությամբ).,

4) Հավելվածի 1-ին կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

9) բնակելի տան, կրոնական, պաշտամունքային շենքերի կառուցման և սպասարկման, ինչպես նաև կառուցված արդյունաբերական, արտադրական, էներգետիկ կամ հասարակական նշանակության օբյեկտների ընդլայնման.,

5) Հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

10) պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերը բնակելի տների, գերեզմանատների, ինչպես նաև պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այլ օբյեկտների կառուցման, սպասարկման և ընդլայնման., 

6) Հավելվածի 1-ին կետի 11-րդ ենթակետը պոմպակայանների բառից հետո լրացնել , գյուղատնտեսական արտադրական օբյեկտների բառերով,

7) Հավելվածի 1-ին կետի 12-րդ ենթակետում մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը բառերը փոխարինել «Օրենքով սահմանված ժամկետներում կառավարության որոշմամբ սահմանված կարգով Կադաստրի կոմիտեում հաշվառված բառերով,

8) Հավելվածի 1-ին կետի 14-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

14) այլ հողատեսքերի, արոտավայրերի և խոտհարքների 4-րդ և 5-րդ գնահատման խմբերի հողամասերը՝ բնակելի, արդյունաբերական, արտադրական, էներգետիկ օբյեկտների, հասարակական նշանակության շինությունների, պահեստարանների կառուցման և սպասարկման.,

9) Հավելվածի 1-ին կետի 15-րդ ենթակետից հանել համայնքներին պետության կողմից անհատույց սեփականության իրավունքով հողերի փոխանցման ժամանակ առաջացած բառերը,

10) Հավելվածի 1-ին կետի 17-րդ ենթակետից հանել , ենթակառուցվածքների բառը, իսկ կառուցման բառից հետո լրացնել և սպասարկման բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                          ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ   

  • Discussed

    19.09.2025 - 04.10.2025

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1473

Print

Related documents / links

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: