Հիմնավորում
<<Ավտոմոբիլային ճանապարհների մասին>>ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին>>, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին>> և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծերի ընդունման
<<Ավտոմոբիլային ճանապարհների մասին>> ՀՀ գործող օրենքով արգելվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով սահմանված կշռային ցուցանիշները չգերազանցող ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկությունը առանց ճանապարհ ըտնօրինողի թույլտվության, իսկ սահմանված կշռային ցուցանիշները գերազանցող չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների երթևեկությունն առանց հատուկ թույլտվության /44 տոննան, իսկ տրանսպորտային միջոցի մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը՝ 11.5 տոննան/:
Նախագծով առաջարկվում է արգելել թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների:
Նախագծով նախատեսվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով չմասնատվող բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցների երթևեկության երթուղու համար տրամադրել թույլտվություն և ՀՀ կառավարությանը իրավասություն վերապահել՝ թույլտվության տրամադրման կարգը, տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն չափերը հաստատելու համար:
<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծով վերանայվել է վարչական պատասխանատվության չափերը և նախատեսվել է նոր վարչական պատասխանատվություն թույլտվությամբ տրամադրված երթուղուց շեղման և մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքերում:
<<Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծով օրենքից հանվել է հատուկ թույլտվությունը հասկացությունը, քանի որ նախատեսվող փոփոխություններով պետք է տրամադրվի միայն թույլտվություն: