ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը
2025 թվականի մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես թույլտվություն է ստացել ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքը արտահանել Եվրոպական միության երկրներ։ Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ ձուկ և ձկնամթերք արտահանող տնտեսավարողները ԵՄ չափանիշներին համապատասխանելու դեպքում պետք հայտ ներկայացնեն TRACES համակարգում գրանցվելու համար:
Միաժամանակ Հանձնաժողովի N 2024/2598 կանոնակարգի համաձայն՝ երրորդ երկրները, որոնք ցանկանում են ԵՄ արտահանել կենդանական ծագման արտադրանք պետք է ներկայացնեն երաշխիքներ, որ իրենց արտադրանքը համապատասխանում է ԵՄ ընդունված պահանջներին մասնավորապես որոշակի հակամանրէային դեղամիջոցների օգտագործման արգելքի կիրառման վերաբերյալ, որպեսզի կարողանան ներառվեն թույլտվություն ունեցող երրորդ երկրների ցանկում։ Հարկ է նշել, որ 2024/2598 կանոնակարգը ուժի մեջ է մտնելու 2026 թվականի սեպտեմբերի 3-ից։
Հաշվի առնելով հարցի կարևորությունը և հրատապությունը՝ անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի N 898-Ն որոշման մեջ կատարել լրացում՝ համապատասխանեցնելով Եվրոպական Հանձնաժողովի N 2022/1255 կանոնակարգի պահանջներին։
Անհրաժեշտ է նաև որոշման N 2 հավելվածի 26-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ համապատասխանեցնելով ներկայումս գործող օրենսդրությանը։
- Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Եվրոպական Հանձնաժողովի ընդունած կանոնակարգերը ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մաս դառնալու համար, դրանք պետք է անցնեն որոշակի իմպլեմենտացման գործընթաց, հետևաբար անհրաժեշտ է մշակել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի N 898-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, ինչի ընդունման արդյունքում ԵՄ N 2022/1255 կանոնակարգի պահանջները կտեղայնացվի ազգային օրենսդրությամբ, ինչը երաշխիք կհանդիսանա ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համար՝ միջազգային պարտավորությունների կատարման համատեքստում։
- Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի N 898-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում Է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf :
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 5․1-ին հոդվածի համաձայն՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի Կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը այն է՝ պարբերաբար գործող օրենսդրության վերանայում, բացերի վերհանում և համապատասխան ուսումնասիրությունների հիման վրա օրենսդրության կատարելագործում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի N 898-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի N 898-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հանձնաժողովի կանոնակարգի պահանջները կիրառելի կլինեն Հայաստանի Հանրապետությունում՝ ինչը կնպաստի շուկաների դիվերսիֆիկացմանը։
-
Discussed
17.09.2025 - 07.10.2025
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1080
Print