«Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու և «ՀՀ քաղաքացիական դատավարության մասին օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին հավանություն տալու մասին
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԾԵՐ) ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես հանրային կամ պաշտպանության և ազգային անվտանգության շահերի ապահովման նպատակով կազմակերպված գնման գործընթացների կասեցման հետևանքով առաջացող հնարավոր խնդիրները կարգավորելու, այնպես էլ առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի կայացումից հետո գնման գործընթացների կասեցումը բացառելու հանգամանքով:
Գործող կարգավորումների վերլուծությունը ցույց է տալիս, որ գործնականում հանդիպում են դեպքեր, երբ հանրային կամ պաշտպանության և ազգային անվտանգության շահերի ապահովման նպատակով կազմակերպված գնման գործընթացները կասեցվում են, իսկ «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մարմինների ղեկավարների, իսկ իրավաբանական անձանց դեպքում գործադիր մարմնի ղեկավարի գրավոր միջնորդությունները գնման գործընթացի կասեցումը վերացնելու մասին դատարանների կողմից մերժվում են, ինչպես նաև առկա են դեպքեր, երբ առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի կատարումը վերաքննիչ և վճռաբեկ դատարանների կողմից ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցվում է, ինչի արդյունքում պատվիրատուները հնարավորություն չեն ունենում սահմանված ժամկետներում լուծելու իրենց առջև դրված խնդիրները:
Նախագծերով առաջարկվող կարգավորումները բացառում են գնման գործընթացի շրջանակներում պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման արդյունքում գնման գործընթացների չնախատեսված կասեցումները՝ բացառելով դրանց կատարման համար սահմանված ժամկետների չնախատեսված երկարացումը:
- Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել՝
- եթե գնման գործընթացի հրավերը պարունակել է տեղեկություն գործընթացը հանրային կամ պաշտպանության և ազգային անվտանգության շահերի ապահովման նպատակով կազմակերպված լինելու մասին, ապա գնման գործընթացի շրջանակներում պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկումը չի կասեցնում գնման գործընթացը։ Ընդ որում, Կառավարությունը կարող է սահմանել նշված տեղեկությունը հրավերում ներառելու սահմանափակումներ և պայմաններ․
- պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով դատարանի եզրափակիչ դատական ակտերի կատարումը չի կարող կասեցվել այդ ակտերի դեմ բերված վերաքննիչ և վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հիմքով․
- գնումների հետ կապված վեճերով կայացված վճիռների դեմ բերված բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումների, բացառությամբ գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, ինչպես նաև վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումների, դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել այդ ակտերի հրապարակման պահից տասնհինգօրյա ժամկետում:
- Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.
Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.
Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2022 թվականի օգոստոսի 25-ի թիվ 977-Լ որոշմամբ հաստատված գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի 3.3-րդ կետից (Միջոցառման անվանումը՝ «Համակարգային վերլուծությունների աջակցություն և իրականացում», Ակնկալվող արդյունքը՝ մրցութային, պլանավորման և պայմանագրերի կառավարման գործընթացների շարունակական ուսումնասիրությունների իրականացման արդյունքում՝ ռիսկերի բացահայտում և կառավարում, արդյունավետության բարձրացում)։
-
Discussed
16.09.2025 - 01.10.2025
-
Type
Law
-
Area
Financial
Views 956
Print