Սարգիս Ավագյան
23.05.2018
Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 29.06.2002թ, N867 14-րդ կետը շարադրել փոփոխված և ներկայումս գործող շարադրանքից հանել ,,շինարարական նորմերին համապատասխանությունը,, նախադասությունը, հիմնավորելով, որ այդպիսի նորմեր Հայաստանում չկան: Սա կոպիտ սխալ է, և ինքը հանդիսանում է կոռուպցիոն մեծ ռիսկ: Բանն այն է, որ բոլոր զարգացած երկրներում, բուժհաստատություններին ներկայացվում են ինչպես կառուցվածքային, այնպես էլ շինարարական նորմերի պահանջներ: Օրինակ, ասվում է, որ վիրաբուժական բաժանմունքը պետք է ունենա միջամտությունների սենյակ, վիրահատարան և այլն: Սա կառուցվածքային պահանջ է: Միաժամանակ կա նաև շինարարական նորմ, որը սահմանում է, որ միջամտությունների սենյակի ինչպես նաև վիրահատարանների սենյակի ներքին մակերեսները պետք է լինեն ամբողջական (այսինքն ճեղքեր, չաքեր կամ խորշիկներ չունենան,), ծածկված լինեն այնպիսի ներկերով կամ սալիկապատված լինեն այնպես, որ հնարավոր լինի դրանք հեղուկ նյութերով լվանալ, պատերի և հատակի հպման տեղում պետք է լինի ոչ թե անկյուն այլ կորաձև և այլն: Սրանք շինարարակն նորմեր են, որոնց պահպանումը նույնքան կարևոր է, որքան կառուցվածքային նորմերի պահպանումը: Նախագծում բերված հիմնավորումը, թե դա հանված է այն պատճառով, որ շինարարական նորմերը չկան, չի արդարացնում մոտեցումը: Ավելի վատ, որ այսքան տարների ընթացքում չի մշակվել: Ուրեմն, նախ հարկավոր է դա մշակել, իսկ հետո հղումը կատարել այդ փաստաթղթին: Առանց շինանարական որոշակի նորմերի (կրկնում եմ, որոշակի նորմերի) պահանջների լիցենզավորումը, ինքը կհանդիսանա մեծ կոռուպցիոն ռիսկ: (պատկերացնում եք, եթե շինարարական նորմ չկա, ապա ըստ էության կարելի է տախտակներով պատրաստված միջնապատերով սենյակներում կատարել վիրահատություն, որի արանքները հնարավոր չի ախտահանել և այլն: