ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է 2025 թվականի հուլիսի 23-ի Հայաստանի Հանրապետության վարչապետի ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 12-ի ՀՕ-105-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 657-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ կետի պահանջով:
2.Առկա խնդիրները և առաջարկվող լուծումները
Սույն թվականի մայիսի 12-ից ուժի մեջ է մտնել ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 12-ի ՀՕ-105-Ն օրենքը, որով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է նոր գործիքի՝ դիտարկումների միջոցով:
Վերը նշված օրենքի հիման վրա Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ սահմանել հետևյալ հիմնական կարգավորումները․
1) Դիտարկման ընթացքում անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պայմանների և պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում Տեսչական մարմնի ներկայացրած միջնորդագիրը հիմք է հանդիսանալու ֆունկցիոնալության գնահատում իրականացնելու համար․
2) Տեսչական մարմնին տրվելու է հասանելիություն տեղեկատվական շտեմարանին՝ «e-disability» էլեկտրոնային համակարգին:
3.Ակնկալվող արդյունքը.
Նախագծով առաջարկվում է համապարփակ կարգավորել անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ Տեսչական մարմնի գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ստեղծելով տեսչական մարմնի բնականոն գործունեության համար անհրաժեշտ և բավարար նախադրյալներ:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:
5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
6.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա են չեն:
7.Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Discussed
04.09.2025 - 20.09.2025
-
Type
Decision
-
Area
Inspection system
-
Ministry
Office of the Prime Minister
Views 1314
Print