Add to favourites

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու

մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի <ը> ենթակետի պահանջների համաձայն շարքային կազմի և պահեստազորի սպաների պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման պայմանները սահմանելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 19.02.2018թ. N 155-Ա որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

      «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի <ը> ենթակետի պահանջների համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նշված հարաբերությունները նախկինում կարգավորվել են զորակոչը կարգավորելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և ՀՀ պաշտպանության նախարարի զորակոչ անցկացնելու մասին հրամանով, որի կիրառման ընթացքում առաջանում էին մի շարք խնդիրներ և թերացումներ:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

    Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու սպայական և շարքային կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ացկացման գործընթացի ամբողջականությունը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

      Որոշման նախագծի համաձայն սահմանվում են շարքային կազմի և պահեստազորի սպաների պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման, զորակոչի կազմակերպումն ապահովող մարմինների գործունեության կարգերը, նրանց կողմից ընդունվող որոշումները համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

      Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

     Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի <ը> ենթակետի պահանջների համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգի սահմանումը, զորակոչի կազմակերպումն ապահովող մարմինների գործունեությունը կհամապատասխանեցվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածին:

  1. Այլ տեղեկություններ չկան:

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը

հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ

այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

    Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը

հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ

ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

     Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2018թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը

հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման որոշման նախագիծը հանրային

քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

     Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում

  • Discussed

    11.05.2018 - 26.05.2018

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9910

Print