Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի

Առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել ևս երկու տարով՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը: Նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար: 

Միաժամանակ, առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում նախատեսել դրույթ, ըստ որի Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 58-րդ կետով սահմանված արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելու համար սահմանել տուգանք՝ հայտարարագրված արժեքի 20% - ի  չափով։ Նշված մոտեցումը թույլ է տալիս արդարացի հավասարակշռություն ապահովել բոլոր անձանց միջև, սահմանելով պատասխանատվության միջոց յուրաքանչյուր անձի համար իր կողմից ստացված արտոնությանը համահավասար։

 

  • Discussed

    27.08.2025 - 11.09.2025

  • Type

    Law

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2224

Print

Suggestions

Անդրանիկ Ուգուջյան

28.08.2025

Առաջարկում եմ նախագծում ներառել նաև էլեկտրական բեռնատարների ներմուծումը ԱԱՀ-ից ազատված ապրանքների ցանկում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ համապատասխան կոդերի ներառմամբ։ Հիմնավորում․ Էլեկտրական բեռնատարների ազատումը ԱԱՀ-ից կհանգեցնի մի շարք կարևոր արդյունքների․ կնպաստի բեռնափոխադրումների դեկարբոնիզացիային և կթուլացնի CO₂ արտանետումները, կնվազեցնի վառելիքի և սպասարկման ծախսերը՝ բարձրացնելով տեղական բիզնեսների մրցունակությունը, կխթանի լիցքավորման ենթակառուցվածքների և սպասարկման կետերի զարգացումը, կապահովի Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը՝ արտանետումների կրճատման ուղղությամբ։ Այս փոփոխությամբ կստեղծվի ավելի ամբողջական և արդար միջավայր էլեկտրական տրանսպորտի զարգացման համար։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: