Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ

 ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը

Գործող որոշման մեջ լրացումներ կատարելը պայմանավորված է օրենսդրական բացը լրացնելու, այն է՝ համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքերը կամ շինությունները, այդ թվում՝ որոշ դեպքերում այլ իրավատիրոջը (սուբյեկտին) պատկանող հողամասում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքերը կամ շինությունները, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների և(կամ) 100 տոկոս պետական մասնակցությամբ այլ կազմակերպությունների կողմից տնօրինվող պետական սեփականություն հանդիսացող շենքերը կամ շինությունները քանդելու համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից /այսուհետ՝ Կոմիտե/ քանդման համաձայնություն ստանալու անհրաժեշտությամբ՝ հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում ամրագրված կարգավորումները:

1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայիս իրավակարգավորումներով բացակայում է համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքերը կամ շինությունները, այդ թվում՝ որոշ դեպքերում այլ իրավատիրոջը (սուբյեկտին) պատկանող հողամասում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքերը կամ շինությունները կառուցապատողների կողմից, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների և(կամ) 100 տոկոս պետական մասնակցությամբ այլ կազմակերպությունների կողմից տնօրինվող պետական սեփականություն հանդիսացող շենքերը կամ շինությունները քանդելու համար Կոմիտեից քանդման համաձայնություն ստանալու կարգավորումը, ինչը տեխնիկական և իրավական առումով առաջացնում է մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ շենքերը և/կամ շինությունները փաստացի ամրացված են լինում Կոմիտեին և Կոմիտեն պատասխանատվություն է կրում դրանց արդյունավետ կառավարման կամ ամրացված չեն լինում Կոմիտեին, սակայն Կոմիտեն որպես լիազոր մարմին ևս պատասխանատվություն է կրում նշված պետական գույքի արդյունավետ կառավարման համակարգման համար, մինչդեռ ներկայումս առկա չէ որևէ կարգավորում, որի ուժով Կոմիտեն օժտված է դրանք քանդելու համաձայնություն տրամադրելու լիազորությամբ:

  1. 2. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Գործող իրավական ակտում կատարվող լրացումների արդյուքնում պետական շենքերը և/կամ շինությունները կառուցապատողների կողմից քանդելիս վերանալու են ներկայիս տեխնիկական և իրավական առումով առաջացող խնդիրները և բարձրանալու է Կոմիտեի կողմից պետական գույքի արդյունավետ կառավարման մակարդակը:

  1. 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած և «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշման հանձնառություններից։

  • Discussed

    25.08.2025 - 09.09.2025

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1363

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: