<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<<<ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերիընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Հայցի ապահովման միջոցները» վերտառությամբ 129-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգավորմամբ բացառվում է հայցի ապահովման այնպիսի միջոցի կիրառման հնարավորությունը, որը կհանգեցնի «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի կամ ՊՄԳ ծրագրի իրականացման կասեցմանը: «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը սահմանում է Կառավարությունը։ Օրենքի նշված դրույթն ապահովելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ձեռնարկել է Կառավարության որոշման նախագծի մշակման աշխատանքներ, որի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել սահմանել երաշխիքներ այն մասին, որ օպերատորի ընտրության մրցույթի արդյունքների վիճարկումը չի հանգեցնելու մրցույթի անցկացման կամ օպերատորի գործունեության կասեցմանը: Մասնավորապես, եթե մրցույթի արդյունքների՝ դատական կարգով վիճարկումը հանգեցնի օպերատորի ընտրության ընթացակարգի կասեցմանը, ապա չի ապահովվի «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված նպատակների իրացումը, իսկ օպերատորի ընտրությունը կարող է տևել տարիներ՝ պայմանավորված դատական գործի առկայությամբ: Ուստի, օրենքի նախագիծը նպատակ է հետապնդում բացառել այն դեպքերը, որոնք կարող են հանգեցնել օպերատորի ընտրության մրցույթի կամ օպերատորի գործունեության կասեցմանը` պայմանավորված դատական գործի առկայությամբ: Միաժամանակ, լրացում է կատարվել նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքում՝ նպատակ հետապնդելով հստակեցնել, որ հիշյալ օրենքը չի տարածվում խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի և մրցույթի արդյունքում կնքված գործարքների վրա: Այս փոփոխությունը ևս միտված է խաղային գործունեության կարգավորման օպերատորի մրցույթի արդյունքների բողոքարկման դեպքում օպերատորի ընտրության ընթացակարգի կամ նրա գործունեության կասեցման բացառմանը, մասնավորապես, սույն փոփոխությամբ ընդգծվում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ գնման գործընթացի կասեցման վերաբերյալ կարգավորումները չեն տարածվում խաղային գործունեության կարգավորման օպերատորի մրցույթի ընթացակարգի կամ մրցույթի արդյունքների բողոքարկման դեպքերի վրա: Այլ խոսքով՝ խաղային գործունեության կարգավորման օպերատորի մրցույթի ընթացակարգի կամ արդյունքների բողոքարկման դեպքում նշված դատական գործը չի ներառվելու քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ գնումների հետ կապված վեճերով հատուկ հայցային վարույթի ներքո:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սահմանել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման պատշաճ երաշխիքներ, բացառել մրցույթի կասեցման հնարավորությունը:
- Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում չեն սպասվում փոփոխություններ:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի մշակումը բխում է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 12 դեկտեմբեր 2019թ. «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 1830-Լ որոշման 2-րդ նպատակի 2.1.5 ենթանպատակից։
-
Discussed
25.08.2025 - 12.09.2025
-
Type
Law
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 1905
Print