ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1325-Ն որոշումով (այսուհետ՝ Որոշում) հասատվել Է Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն և 2017 թվականի հուլիսի 6-ի N 777-Ա որոշումների համաձայն հաշվառված բնակելի տարածության իրավունք ունեցող մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանցից՝ 2003-2010 թվականների ընթացքում որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ձեռք բերված բնակարաններում անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա բնակվող անձանց ցուցակը (թվով՝ 163 անձ)՝ իրենց զբաղեցրած բնակելի տարածքի կամ բնակարանի հասցեներով։
Որոշմամբ նախատեսվում էր՝ այն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող 24 ամսվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Որոշման հավելվածում ներառված բնակարանները՝ սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով որոշման հավելվածում նշված անձանց՝ վերջիններիս հետ կնքելով բնակարանների նվիրաբերության պայմանագրեր։ Որոշմամբ սահմանված բնակելի տարածության իրավունք ունեցող մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված ոչ խնդրահարույց դեպքերով բնակարանների նվիրաբերության գործընթացի ընթացքում 48 անձանց հետ կնքվել է անշարժ գույքի նվիրաբերության պայմանագիր: Նվիրաբերության գործընթացի ժամանակ ի հայտ են եկել խնդիրներ, որոնց պատճառով օբյեկտիվորեն հնարավոր չի եղել կազմակերպել Որոշմամբ սահմանված նվիրաբերության գործընթացը:
Քանի որ Որոշման հավելվածում ներառված 163 շահառուներից բնակարանների նվիրաբերության պայմանագրեր կնքվել է 48-ի հետ, մնացած շահառուների՝ բնակարանների նվիրաբերության գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարցումներ է կատարել տարբեր մարմինների՝ տիպական խնդիրները բացահայտելու, որոշման շրջանակներում շահառուների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու և վերլուծելու նպատակով, որի արդյունքներով մշակվել է սույն նախագիծը։
Նախագծի ընդունման արդյունքում կկազմակերպվի Որոշման հավելվածում ներառված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանց բնակարանների նվիրաբերությունը՝ Որոշմամբ սահմանված պահանջներին բավարարելու դեպքում:
-
Discussed
11.08.2025 - 26.08.2025
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
-
Status
Views 1379
Print