Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքը։ ՀՀ վարչապետի 20.01.2025թ. N 47-Լ որոշմամբ հաստատվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը։

ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ի կատարումն վերոնշյալ ցանկի 7-րդ կետի՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 25-րդ՝ կացարանով ապահովման վերաբերյալ նոր խմբագրությամբ սահմանված հոդվածի 6-րդ մասի կատարումն ապահովելու նպատակով:

Ներկայում պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանների սակավաթիվ լինելու պատճառով շահառուները ամիսներ կամ տարիներ շարունակ ստիպված սպասում են հերթացուցակում իրենց հերթը հասնելուն։ Նախագծով, որպես կացարանով ապահովման այլընտրանք, առաջարկվում է վարձավճարի հատուցում տրամադրել պետական սոցիալական բնակարանային ֆոնդում տեղավորման ենթակա առավել խոցելի խմբերին։ Այսինքն՝ շահառուներին հնարավորություն է ընձեռվում ընտրելու՝ դառնալ պետական սոցիալական բնակարանային ֆոնդի շահառու կամ վարձավճարի հատուցման ծրագրի շահառու։

Նախագծի ընդունմամբ կացարանի կարիք ունեցող խոցերի խմբերին կտրամադրվի վարձավճարի մասնակի կամ ամբողջական հատուցում՝ կացարանով ապահովման կարիքները հոգալու նպատակով։

  • Discussed

    04.08.2025 - 20.08.2025

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1628

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: