Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
-
0 - Agree
-
1 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված օրենքի դրույթների վերանայման անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ Սահմանադրության փոփոխություններին համահունչ, սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումների քննարկման և ընթացքավորման գործընթացում վերանայման կարիք ունի համապատասխան հանձնաժողովի կողմից քաղաքացու վերաբերյալ որոշումների կայացման գործընթացը, քանի որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջների համաձայն պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումների քննարկման և ընթացքավորման գործընթացի պատշաճ կազմակերպումը և իրականացումը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքի նախագծի համաձայն վերանայվում են սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումների քննարկող հանձնաժողովի կողմից քաղաքացու վերաբերյալ որոշումների կայացման դրույթները, հանձնաժողովի կողմից որոշման ընդունումը փոխարինվում է եզրակացության կայացմամբ, համապատասխան որոշման ընդունման լիազորությունը վերապահվում է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունումը կապահովի օրենքի դրույթների համապատասխանեցումը ՀՀ Սահմանադրության պահանջներին, ինչպես նաև սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումների քննարկման և ընթացքավորման գործընթացը:
- Այլ տեղեկություններ չկան:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 264-Ն որոշման մեջ:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը հրապարակային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
- Օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Discussed
02.05.2018 - 17.05.2018
-
Type
Law
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 9014
Print