Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 386-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 386-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1.

Անհրաժեշտությունը

 

Գործող կարգավորումների համաձայն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով է կազմակերպվում  ոչ բոլոր համայնքների կողմից իրականացվող մրցակցային գնումները:

Մասնավորապես թվով 72 համայնքներից համակարգի միջոցով գնումներ կատարում ենք թվով 49-ը:

Մնացած համայնքները գնումներն իրականացնում են թղթային եղանակով:

Նախագծով առաջարկվում է էլեկտրոնային գնումների համակարգում ներառել բոլոր համայնքները:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Համայնքներից թվով 23-ը իրենց կարիքների համար կատարվող գնման գործընթացները ներկայումս իրականացնում են թղթային եղանակով։

 3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունման արդյունքում բոլոր համայնքներն իրենց կարիքների համար կատարվող գնումները կիրականացնեն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով։

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

 

Որոշ­ման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում բոլոր համայնքներն իրենց կարիքների համար կատարվող գնումները կիրականացնեն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով։

7.

Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

8.

Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

9.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

 

ՀՀ վարչապետի 25.08.2022թ. թիվ 977-Լ որոշմամբ հաստատված գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի 3.3. նախատեսված՝ «Համակարգային վերլուծությունների աջակցություն և իրականացում» միջոցառում /ակնկալվող արդյունքը՝ մրցութային, պլանավորման և պայմանագրերի կառավարման գործընթացների շարունակական ուսումնասիրությունների իրականացման արդյունքում՝ ռիսկերի բացահայտում և կառավարում,  արդյունավետության բարձրացում, ժամկետը՝ շարունակական/:

  • Discussed

    30.07.2025 - 14.08.2025

  • Type

    Decision

  • Area

    Financial

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1091

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: