Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ վարչապետի 2025 թվականի հունվարի 20-ի «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 47-Ա որոշման հավելվածի 14-րդ կետից:
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է Միասնական սոցիալական ծառայության Երևան քաղաքի տարածքային կենտրոնների համապատասխան աշխատողների այցելությունների համար սահմանված գումարի չափի ավելացում: Քանի որ ներկայում Երևան քաղաքում մեկ ուղղությամբ ուղևորության արժեքը դարձել է 150 դրամ, երկկողմանի ուղևորությունը կրկնապատկվելու է և կազմելու է 300 դրամ, ուստի անհրաժեշտություն է առաջացել գործող 200 դրամ վճարի չափի ավելացում 100 դրամով:
-
Discussed
28.07.2025 - 12.08.2025
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
-
Status
Views 972
Print